image

Ընդհանրապես էմոցիաներն ավելի խորը ազդեցություն կարող են ունենալ, քան տրամաբանությունը. Արա Շիրինյան

Ընդհանրապես էմոցիաներն ավելի խորը ազդեցություն կարող են ունենալ, քան տրամաբանությունը. Արա Շիրինյան

Հայաստանում Մամուլի ազատության համաշխարհային օրը՝ մայիսի 3-ը, նշում են «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակաբաշխությամբ: Մրցանակը սահմանել են Երեւանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ու  Հայաստանի ժուռնալիստների միությունը՝ 2006թ.-ին:

2017թ.-ին «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակը ստացավ ռեժիսոր Արա Շիրինյանը՝ մասնագիտական շիտակության համար:

«Մրցանակները չեն կարող խրախուսել ինձ, քանի որ վարժված եմ իմ գործում, գիտեմ ինչ եմ անում, անում եմ այնքան ինչքան կարողանում եմ և կանեմ այնքան ինչքան կարող եմ»,- ասում է ռեժիսորը:

Նա անկեղծանում է, որ առիթներ և հնարավորություններ են պետք երիտասարդ լրագրողների կայացման համար. «Այս հարցում ավագ սերունդն իր պատասխանատվության բաժինն ունի: Պետք է օգնել նրանց դրսևորվել և կայանալ»:

Արա Շիրինյանը ստեղծագործական կրեդո չունի: Ասում է, որ եթե մի կանոն ունենար, ապա հետաքրքիր չէր լինի իր աշխատանքը. «Կարող եմ կարևորել կոնկրետ ամենափոքր դետալները, քանի որ դրանք ավելի խոսուն են, ազդեցիկ, քան տեքստը: Ընդհանրապես էմոցիաներն ավելի խորը ազդեցություն կարող են ունենալ, քան տրամաբանությունը»: Վավերագրողի աշխատանքի նրբությունն էլ, նրա կարծիքով, նման հասկացողությունները իրենց ֆիլմերում արտացոլելն է:

Իր ֆիլմերում ռեժիսորն առանձնապես չի հետևում օբյեկտիվությանը. «Երբեմն սուբյեկտիվն ավելի ճշգրիտ է, քան օբյեկտիվը, պարզապես դա քո էթիկայի հարցն է: Լրագրության մեջ արդեն վաղուց օբյեկտիվության կանոնը չի գործում, ինֆորմացիոն հոսքերով հմտորեն մանիպուլացիա են անում և դա դարձնում անհրաժեշտություն: Օբյեկտիվություն խախտելը անխուսափելի է»:

2017թ.-ին Մամուլի ազատության համաշխարհային օրը կարևորագույն երեք թեմաներ են առանձնացվել՝ արդարատության կարևորությունը մամուլի ազատության համար, խաղաղության և փոխըմբռման գործում մամուլի կարևորությունը, մամուլի միջոցով քաղաքացիների ակտիվ մասնակցության ապահովումը:

 

media.am