image

Այսօր կհանդիպեն Նալբանդյանն ու Մամեդյարովը

Այսօր կհանդիպեն Նալբանդյանն ու Մամեդյարովը

Այսօր Ավստրիայի Մաուերբախ քաղաքում, որը գտնվում է մայրաքաղաք Վիեննայի մոտակայքում, կկայանա ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը: Ըստ հաղորդման, այս հանդիպման մասին հայտարարվել էր մի քանի շաբաթ առաջ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների կողմից եւ երկու կողմերն էլ համաձայնել էին հանդիպմանը: Այս հանդիպումը հուլիսյան սրացումների ֆոնին, բավական կարեւորություն է ձեռք բերում, ինչպես արդեն հայտարարել են վերլուծական-փորձագիտական շրջանակները: