image
Հրատապ լուրեր:

Տեսանյութ. Խորհրդավոր այդ արարողությունը՝ Դռնբացեք

Տեսանյութ. Խորհրդավոր այդ արարողությունը՝ Դռնբացեք

Ծաղկազարդի տոնի երեկոյան ժամերգության ընթացքում հարյուրավոր հավատացյալներ մի շատ գեղեցիկ արարողության մասնակցեցին, որ կոչվում է դռնբացեք:

Դռնբացեքը միշտ կատարվում է Ծաղկազարդի Կիրակիի երեկոյան՝ ժամերգության ավարտին (ծիսակարգը կատարվում է նաև նորակառույց եկեղեցու բացման արարողության ժամանակ): Հոգեզմայլ շարականներով, Սուրբգրային՝ միտքն ու հոգին սթափեցնող տեղիներով զարդարված այս արարողությունը կարծես խորհրդավոր նախամուտք լինի, որ ուղեկցում է դեպի Քրիստոսի չարչարանքների Ավագ շաբաթը: Այն կոչվում է «դռնաբացեք» (թրգմ. դուռ բացելու արարողություն), քանի որ անմիջականորեն կապ ունի դռան հետ. դռնբացեքը որպես կանոն կատարվում է եկեղեցու դռների առաջ, երբեմն նաև եկեղեցու գավթի դռան առաջ (այսօր հաճախ կարելի է տեսնել նաև Խորանի վարագույրի առաջ կատարվող արարողությունը):

 

 

Մանրամասները՝ «Շողակաթի» տեսանյութում.