image

«Դա մի նոր հանրաքվե էր...» Նիկոլ Փաշինյան

«Դա մի նոր հանրաքվե էր...» Նիկոլ  Փաշինյան

Այսօր Գյումրիում Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ:      

 

Վարչապետն ասել է, որ «2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցավ անկախության մի նոր հանրաքվե եւ հարյուրհազարավոր այն քաղաքացիները, ովքեր դուրս եկան հրապարակ, դուրս եկան փողոցներ Հայաստանի Հանրապետությունում եւ Սփյուռքում՝ նրանք դուրս եկան նույնքան բարձր, նույնքան վճռական, նույնքան հաստատակամ «Այո» ասելու Հայաստանի Հանրապետության անկախությանը»: 

 

«Դա անկախության մի նոր հանրաքվե էր, որն ասաց, որ հայ ժողովուրդը ոչ միայն չի մաշեցրել անկախ պետականություն, ինքնիշխանություն, ժողովրդավարություն ունենալու իր կամքը, այլեւ այս ողջ ընթացքում դարձել է ավելի հաստատակամ, ավելի վճռական, ավելի ուժեղ եւ ավելի ամուր է կանգնած իր ոտքերի վրա:

 

Հայաստանի անկախ պետությունը երկիր մոլորակի վրա այլեւս գոյություն է ունենալու հավիտյան եւ հայ ժողովուրդը, որպես մի մեծ հավաքականություն՝ ունի բավարար կամք, իմաստություն, գիտելիք, տաղանդ եւ վճռականություն իր ուսերին տանելու պետականության պատասխանատվությունը եւ ապրելու ազատ եւ երջանիկ այդ պետականության մեջ՝ որպես ազատ երկրի հպարտ քաղաքացի», - ասել է Նիկոլ Փաշինյանը: