2013-ից հետո առաջին վայրէջքը՝ Հալեպի միջազգային օդանավակայանում... Ահազանգ՝ օդանավակայանում պայթուցիկ սարքի տեղադրման վերաբերյալ... ԱՄՆ-ն չի մասնակցի թուրքական ռազմական օպերացիային Սիրիայում... Վահան Թոթովենց. Մարանը...
Վարչապետը հուսով է, որ «WCIT 2019»-ի հյուրերը կվայելեն այն ամենն, ինչ առաջարկում է Երևանը
Վարչապետը հուսով է, որ «WCIT 2019»-ի հյուրերը կվայելեն այն ամենն, ինչ առաջարկում է Երևանը
06 October 2019 , 19:32

Հայաստանի կառավարությունը Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) հռչակել է ռազմավարական կարևորության ոլորտ։ Կառավարությունը երկիրը տեխնոլոգիական համաշխարհային առաջատար դարձնելու համար պատրաստ է բարեփոխել կրթական համակարգը, արդիականացնել ռազմավարական ենթակառուցվածքները և ներդրումներ անել մարդկային կապիտալում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին ընդառաջ «WCIT 2019»-ի կայքում հրապարակված ողջույնի խոսքում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Անկախությունից ի վեր Հայաստանն ամրապնդել է իր դիրքերը՝ որպես տեխնոլոգիական տնտեսություն ունեցող երկիր։ Հայաստանի կառավարությունը ՏՀՏ-ն հռչակել է ռազմավարական կարևորության ոլորտ՝ մշակելով այնպիսի օրենսդրություն, որը կգրավի միջազգային տեխնոլոգիական ընկերություններին և կնպաստի տեղական արդյունաբերության զարգացմանը։ ՏՏ-ն իմ կաբինետի մշակած տեսլականի հիմքն է։ Հայաստանը տեխնոլոգիական համաշխարհային առաջատար դարձնելու համար մենք պատրաստ ենք բարեփոխել մեր կրթական համակարգը, արդիականացնել ռազմավարական ենթակառուցվածքները և ներդրումներ անել մարդկային կապիտալում։ Այսօր հայկական ստարտափները կարող են պարծենալ Սիլիկոնյան հովտում իրենց նշանակալի ներկայությամբ»,-նշել է վարչապետը:

Փաշինյանը նկատել է՝ Հայաստանը շարունակում է իր ուժը զգալի դարձնել տեխնոլոգիական էկոհամակարգում․ թե՛ տեխնոհսկաների, թե՛ նորարարական ստարտափների շարքում։ Նա վստահեցրել է՝ ապագայում հայկական տեխնոլոգիական գերակայությունն ապահովելու համար կառավարությունը կբազմապատկի կրթական և ինստիտուցիոնալ ենթակառուցվածքների խթանմանն ուղղված ջանքերը՝ բավարարելու դինամիկ զարգացող արդյունաբերության պահանջները։ Դա թույլ կտա ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ընկերություններին գործել Հայաստանում՝ օգտվելով հայկական սփյուռքի ծանոթությունների լայն ցանցից և հսկայական ռեսուրսներից։

«Որպես «WCIT 2019»-ը հյուրընկալող երկիր, Հայաստանն ապահովում է միջավայր, որը համախմբում է աշխարհի առաջատար մտավորականներին, բիզնես առաջնորդներին և քաղաքական գործիչներին՝ քննարկելու մի շարք հրատապ հարցեր, որոնց բախվում է տեխնոլոգիաների ապագան և որոնց հետևանքները կարող են ունենալ հեռահար սոցիալական, տնտեսական և քաղաքական ճյուղավորումներ՝ ողջ մարդկության համար»,-ասել է վարչապետը:

Նա համոզվածություն է հայտնել, որ Հայաստանը պատվով կիրականացնի իր ստանձնած դերը։  Վարչապետը հույս է հայտնել, որ ՏՏ համաշխարհային համաժողովի հյուրերը, մասնակիցները հնարավորություն կունենան վայելելու այն ամենն, ինչ առաջարկում է Երևանը: «Չափազանց հպարտ եմ տեղեկանալ, որ «WCIT»-ի 40-ամյա պատմության ընթացքում համաժողովն առաջին անգամ տեղի է ունենում այնպիսի փոքր երկրում, ինչպիսին Հայաստանն է»,-ասել է վարչապետն ու նշել՝ անհամբերությամբ սպասում է նրանց Հայաստանում ողջունելուն:

Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը ներկայացնում է համաշխարհային ՏՀՏ համայնքի 90%-ը և հաճախ ազդում է միջազգային հանրային քաղաքականության վրա: Համաժողովը Երևանում անցկացնելու՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի որոշումն անհերքելիորեն հաստատում է Հայաստանի՝ որպես համաշխարհային տեխնոլոգիական հանգույցի, կարգավիճակը: Նորարարությունը և նախաձեռնողականությունը երկար ժամանակ եղել են հայկական ինքնության առանցքը: Պատմության ընթացքում հայ ժողովուրդը տվել է գիտնականներ, ճարտարագետներ և գյուտարարներ, որոնք իրենց անգնահատելի ներդրումն են ունեցել մարդկության զարգացման և կենսամակարդակի բարձրացման գործում: Որպես խորհրդային հանրապետություն՝ Հայաստանը խթանել է տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացումը, ինչի շնորհիվ երկիրը կոչել են «Խորհրդային միության Սիլիկոնյան հովիտ»: Անկախությունից ի վեր Հայաստանն ամրապնդել է իր դիրքերը՝ որպես տեխնոլոգիական տնտեսություն ունեցող երկիր։

ՏՏ համաշխարհային համաժողովն անցկացվելու է Երևանում՝ Մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 6-9-ը:

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture