image

«Քորոնա» ժահրին պատճառով կը դադրեցուի Իրան-Հայաստան օդային եւ ցամաքային կապը

«Քորոնա»  ժահրին  պատճառով կը  դադրեցուի Իրան-Հայաստան օդային եւ ցամաքային  կապը

 ՀՀ Կառավարութիւնը որոշում  պիտի ընդունի, որու հիմքով  երկու շաբթուան ժամանակով   պիտի դադրեցուի Իրան-Հայաստան  ցամաքային եւ օդային կապը։

 Այս մասին    դիմատետրի իր էջով  գրառում կատարած է ՀՀ  վարչապետ  Նիկոլ  Փաշինեանը։

 

 Վարչապետը  մասնաւորապէս գրած է ՝

«Սիրելի հայրենակիցներ

Հիմնուելով ՀՀ Պետական սահմանի մասին օրէնքի 16-րդ  յօդուածի վրայ, որը կը  վերաբերի  է վարակիչ հիվանդութիւնների տարածման սպառնալիքի դէպքում պետական սահմանով հաղորդակցությեան ժամանակավոր դադարեցմանը, կառավարութեանը արտահերթ հեռակայ որոշում կ՚ընդունի Իրանի Իսլամական Հանրապետութեան հետ հաղորդակցութիւնը 2 շաբաթով դադարեցնելու մասին։

Մասնաւորապես, կը դադարեցուի Իրան-Հայաստան օդային հաղորդակցութիւնը ու Մեղրիի սահմանային անցակէտով անձանց մուտքը Հայաստան։

Տեղեկացնում եմ նաեւ, որ վաղը առավոտյան տեղի կ՚ունենայ Քորոնավիրուսի տարածումը կանխարգելող յանձնաժողովի նիստը, որի ընթացքում կը քննարկենք մեր յետագայ քայլերը, հաւանական սցենարները ու դրանցից բխող միջոցառումները։ Այս հանձնաժողովը, ի դէպ, գործում է Յունուարի 31-ից։

Ամէն դեպքում՝ հարկ եմ համարում ընդգծել, որ խուճապային տրամադրութիւններ տարածելու ոչ մի հիմք չկայ: Նման գործողութիւնները բոլոր դէպքերում վնասակար են»։