image

Հայաստանում կա կորոնավիրուսով վարակված 30 մարդ

Հայաստանում կա կորոնավիրուսով վարակված 30 մարդ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը հասան 30-ի, որոնցից մեկը` առողջացած, տեղեկացնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ունենք ևս 2 հաստատված դեպք, որոնցից մեկը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված է եղել։ Մյուս դեպքը փոխկապակցված է երեք երեկոյան հաստատված 2 դեպքի հետ», -հայտարարել է նախարարը: