image

Ապրիլի 24-ի միջոցառմանը քաղաքացիների մասնակցությունը կսահմանափակվի. Նիկոլ Փաշինյան

Ապրիլի 24-ի միջոցառմանը  քաղաքացիների մասնակցությունը կսահմանափակվի. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ կորոնավիրուսի համաճարակի առաջիկա օրերը համընկնում են հայ ժողովրդի համար սրբազան հիշատակի օրերին, որոնցից են Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրն ու մայիսյան հաղթանակների տոնը: Վարչապետը հայտարարեց, որ քաղաքացիների առողջությունը պահպանելու համար կսահմանափակվեն ապրիլի 24-ին քաղաքացիների մասնակցությունը հիշատակի արարողությանը, տեղի կունենան միայն արարողակարգային միջոցառումներ՝ պաշտոնյանների մասնակցությամբ: Նույնը վերաբերվում է նաև մայիսյան հաղթանակների տոնին քաղաքացիների մասնակցությանը, որը սահմանափակվելու է: 

Առաջիկայում չի գործի նաև հանրային տրանսպորտը, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, հորդորելով մնալ տանը և դուրս գալ միայն կենսական անհրաժեշտության դեպքում: 

Վարչապետը հայտարարեց նաև, որ քննարկվում է արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու հարցը: 

Դռնփակ են անցկացվելու նաև Սուրբ Հարության տոնի եկեղեցական արարողությունները: