image

Այսօր Համբարձում է՝ Ջանգյուլում

Այսօր Համբարձում է՝ Ջանգյուլում

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է  Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը։ Այն  նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա և երևում առաքյալներին ու հավատացյալներին: Այդ ընթացքում Հիսուս Իր վարդապետությունն է ուսացանում նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում է երկինք:

Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է նաև ժողովրդական հանդիսություններով և կոչվում է Ջանգյուլում (գյուլ` նշանակում է վարդ, ծաղիկ): Հնում Համբարձման օրվա տոնակատարությունները սկսվում էին չորեքշաբթի օրը: Կանայք այդ օրն անվանում էին «Ծաղկամոր կիրակի»: Ժողովրդական կենցաղում Համբարձման տոնակատարություններն ընթացել են մի քանի օր շարունակ: Տոնի հիմնական սովորույթներն են ծաղկահավաքը, վիճակահանությունը, ուխտագնացությունը, ծիսական ուտեստը: Պատահական չէ, որ Համբարձումից բացի տոնն ունի նաև այլ անվանումներ, որոնք կապված են ծիսական այս բաղադրիչների հետ, ինչպես՝ Ծաղկաքաղի օր, Ծաղիկ գովել, Վիճակի օր, Ջանգյուլումի օր, Ճակատագրի տոն, Ծաղկամոր տոն, Կաթ ուտիլի օր, Կաթնապրի տոն և այլն: