image

Հայաստանը դեպի Լիբանան մարդասիրական օգնությամբ 3 չվերթ կկազմակերպի

Հայաստանը դեպի Լիբանան մարդասիրական օգնությամբ 3 չվերթ կկազմակերպի

Հայաստանը դեպի Լիբանան մարդասիրական օգնությամբ 3 չվերթ կկազմակերպի: Այս մասին հայտարարել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ողբերգական դեպքի օնլայն քննարկման ժամանակ:

Առաջին չվերթը կիրականացվի օգոստոսի 8-ին:  Պատվիրակության կազմում են նաեւ «Հայաստան» հիմնադրամի եւ խորհրդարանական խմբի ներկայացուցիչներ, լրագրողներ: 

Սինանյանը նշել է, որ հայկական կողմը չի ցանկանում տպավորություն ստեղծել, որ մեկնում է Լիբանան՝ միայն օգնելու հայերին կամ երկրի մյուս բնակիչներին: Նրա խոսքով՝ պատվիրակությունը տեղում կծանոթանա իրավիճակին, որպեսզի կարողանա օգտակար լինել Լիբանանի ժողովրդին երկարաժամկետ կտրվածքով: