Կացության կարգավիճակի մասին տեղեկատվություն Լիբանանից ժամանող հայերի համար. ՀՀ ոստիկանություն... Երկար մտորումներից հետո որոշել եմ դադարեցնել Ազգային Ժողովի պատգամավորի լիազորություններս... Բեյրութի նավահանգստի պայթյունի հետեւանքով զոհվածներից 43-ը սիրիացիներ են... Հայոց ցեղասպանությունը վերապրած Սոկրատ Մկրտչյանի հուշագրությունը...
Երկար մտորումներից հետո որոշել եմ դադարեցնել Ազգային Ժողովի պատգամավորի լիազորություններս
Երկար մտորումներից հետո որոշել եմ դադարեցնել Ազգային Ժողովի պատգամավորի լիազորություններս
25 September 2020 , 13:44

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գայանե Աբրահամյանը (իշխող կուսակցության խմբակցությունից) հայտարարություն է տարածել.

Սիրելի՛ հայրենակիցներ,
Երկար մտորումներից հետո որոշում եմ կայացրել դադարեցնել ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովում պատգամավորի լիազորություններս: Լիովին գիտակցելով, որ մանդատ ստանձնելիս կառավարող ուժի եւ քաղաքացիների կողմից տրվել էր հսկայական պատասխանատվություն եւ վստահություն, որը պետք է նպատակակետին հասցնեի, սակայն հստակեցնեմ` պատգամավորի մանդատը դիտարկել եմ որպես միջոց` խնդիրների լուծման եւ մեր հռչակած բարեփոխումների մեծածավալ աշխատանքն իրականացնելու համար, եւ այս առումով արդյունավետությունը կարեւորագույնն է, այլապես մանդատն ու կարգավիճակը կդառնան ինքնանպատակ, որն ինձ համար անընդունելի է։
Վստահեցնում եմ, որ այս որոշումը հեշտ չի տրվել, բայց չափազանց կարեւոր է իմ սկզբունքների եւ արժեքների հետ ներդաշնակ լինել` մեր պետության ու ժողովրդի ապագայի համար կարեւորագույն որոշումներ կայացնելիս։ Երբեք պատասխանատվությունից եւ պայքարից չեմ խուսափել, մանդատը ստանձնելիս, որպես առնվազն քսանամյա փորձ ունեցող լրագրող, գիտակցում էի, որ կլինեն քաղաքական որոշումներ, որոնց հետ հաշտ չեմ լինի, սակայն յուրաքանչյուրս՝ անհատական տիրույթում, մեր գործունեության առանցքում դնում ենք արժեհամակարգային սահմանագիծ, որը հատել կնշանակի առավել կարեւորել կարգավիճակը որպես նպատակ, այլ ոչ թե միջոց։
Տարիներ շարունակ լրագրողական եւ հասարակական գործունեությամբ պայքարել եմ մեր երկրում արդարության վերականգնման եւ օրենքի գերակայության հաստատման, ժողովրդավարական ինստիտուտների կայացման եւ մարդու հիմնարար իրավունքների ապահովման համար, որոնց ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդումը, դատական համակարգի առողջացումն ու անցումային արդարադատության գործիքակազմերի ներդրումը սահմանել էի առաջնահերթություն արդեն որպես կառավարող ուժը ներկայացնող պատգամավոր։
Օրենսդիրում աշխատանքիս 20 ամիսների ընթացքում քաղաքական ողջ թիմի եւ խորհրդարանական գործընկերներիս հետ դժվարին, սակայն չափազանց կարեւոր եւ արդյունավետ ճանապարհ ենք անցել, որի համար շնորհակալ եմ բոլորին։
Անձամբ ես ջանքերս ներդրել ու աշխատել եմ Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների ունեզրկված քաղաքացիների իրավունքների վերականգնման, փախստականների եւ բռնի տեղահանվածների սոցիալական խնդիրների, խոսքի եւ մամուլի ազատության մասին օրենքի փոփոխության (օրենքի կարեւորագույն փոփոխությունն ամբողջությամբ պատրաստ է եւ հույս ունեմ խմբակցության կողմից այն կդրվի շրջանառության մեջ), կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծման եւ հազարավոր քաղաքացիների բազմաթիվ հարցերի լուծման ուղղությամբ: Շատերը կփաստեն, որ այս գրեթե երկու տարվա ընթացքում հասանելի եմ եղել 24-ժամյա ռեժիմով։
Մեր երկրի եւ ժողովրդի շահերը առաջ մղելը խորհրդարանական դիվանագիտության բազմաթիվ հարթակներում եղել է իմ պատգամավորական գործունեության հիմնական առանցքը։ Որպես Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության և ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար ջանք չեմ խնայել Եվրոպական միության հետ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցության, նոր կապերի հաստատման ու խորացման, դիվանագիտական բազմաթիվ խողովակների միջոցով Հայաստանի պետական շահի, Արցախյան հիմնախնդրի օրակարգային հարցերի ներկայացման եւ առաջխաղացման համար, որոնց ուղղությամբ, ըստ իս, արձանագրել եմ կարեւոր ձեռքբերումներ։
Շնորհակալ եմ մեր պետության այս կարեւորագույն շրջանում ինձ տրված քվեի եւ վստահության համար: Ինչպես երկու տարի առաջ, այսօր էլ ես նույնչափ համոզված եմ, որ Թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը մեր նորագույն պատմության նշանակալի էջերից է, և հիմա, առավել քան երբևէ, մենք ունենք ժողովրդավար և հզոր Հայաստան կառուցելու ամենաիրական հնարավորությունը:
Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture