image

Ավտոերթ՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով

Ավտոերթ՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով

Ազգային Արժեքների Պաշտպանության ԿԱՄՔ հասարակական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ Օգոստոսի 23-ին՝ ժամը 23:00-ին, ավարտվում է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին Ազգային Արժեքների Պաշտպանության ԿԱՄՔ հասարակական նախաձեռնության կողմից տրված ժամկետը:

Մինչ այս պահը վերոնշյալ նախարարությունը չի կատարել մեր պահանջներից և ոչ մեկը (տե՜ս հղումը): Ավելին՝ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարվել են դպրոցների՝ սեպտեմբերի 15-ի վերամուտի հետ կապված անիրատեսական որոշումներ, որոնք տապալելու են արդեն իսկ ճգնաժամի մեջ հայտնված հայկական կրթական ամբողջ համակարգը:

 

Ըստ նախատեսվածի՝ օգոստոսի 24-ին (երկուշաբթի օրը) ՝ ժամը 13:00-ից, մեծ ավտոերթով կսկսենք նախարարի հրաժարականը պահանջող անժամկետ գործողությունների շարքը, որը կավարտվի միայն այն ժամանակ, երբ հրաժարական կտա ամբողջ ժողովրդի կողմից արդեն մերժված Արայիկ Հարությունյանը:

 

Կո՛չ ենք անում համայն հայ ժողովրդին վաղվանից սկսած՝ ժամ առ ժամ հետևել մեր էջում հրապարակվող հետագա գործողություններին վերաբերող հայտարարություններին:

 

Միասի՛ն և կամքո՛վ վերադարձնենք հայ դպրոցը հային»: