image

Սիրիահայ բժիշկը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ դառնալով առաջին բժիշկը, որ ստացել է այդ կոչումը

Սիրիահայ բժիշկը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ դառնալով առաջին բժիշկը, որ ստացել է այդ կոչումը

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք, որ այս տարեսկզբին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խնդրել էր վարչապետին՝ առաջարկել նախագահին առողջապահության զարգացման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարարական բժշկական կենտրոն ստեղծելու և մեծաթիվ նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հակոբ (Հրայր) Հովակիմյանին Հայրենիքի շքանշանով պարգևատրելու համար:

Այսօր ՀՀ նախագահի հրամանագրով վաստակաշատ բժիշկը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով: 

Հակոբ Հրայր Հովակիմյանը ծնվել է Հալեպում, 1953-ին: 

 
1977 թ. ավարտել է Հալեպի համալսարանի բժշկական ֆակուլտետը։

1977-1984 թթ. վերապատրաստվել է Նյու Յորքի Բեկմանի համալսարանում։

1984-1988 թթ. վերապատրաստվել է Օրեգոնի Սենտ Վինսենտ հոսպիտալում (սիրտ-թոքային վիրաբուժության գծով)։

1988-1989 թթ. վերապատրաստվել է Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցում։

1990 թ. մասնակցել է «Բիոտրոնիկ EDP-30» անոթազարկային գեներատորի ստեղծմանը։

1992-1993 թթ. աշխատել է Երևանի Ա․ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում։

1993 թ. «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում հիմնադրել է մանկական սրտավիրաբուժության բաժին։

1996 թ. բացվել է նաև մեծահասակների սրտային վիրաբուժության բաժինը։
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի գլխավոր սրտային վիրաբույժն է։
Սրտային վիրաբուժության գծով վերապատրաստել է մեծ թվով հայաստանցի բժիշկների: