image

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Արցախ է տարվել Հայոց Բանակի Աշոտ Երկաթի Խաչը

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Արցախ է տարվել Հայոց Բանակի Աշոտ Երկաթի Խաչը

 

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Արցախ է տարվել Հայոց Բանակի Աշոտ Երկաթի Խաչը, որի մեջ զետեղված են Քրիստոսի Խաչափայտի սուրբ մասունքները։
Այսօր ժամը 10։00-ին այդ Խաչով Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հոգևորականների հետ միասին, գնդերեցների մասնակցությամբ օրհնել է հայոց աշխարհի չորս կողմերը և Հայոց Բանակը՝ ի նպաստ խաղաղության և Հայոց Հաղթանակի, տեղեկանում ենք Արցախի թեմից: