Իտալիայի խորհրդարանը քիչ առաջ ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը... Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագը Սուրբ Գայանե վանքում... «Իրանի իրավիճակի հետ կապված հեշթեգները ստեղծվել են ԱՄՆ-ում, Անգլիայում եւ Սաուդյան Արաբիայում»... ...Եվ անունն է այդ հրաշքի՝ Յարութիւն, կամ որ նույն է՝ Կարմիր Զատիկ...
Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագը Սուրբ Գայանե վանքում
Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագը Սուրբ Գայանե վանքում
21 April 2019 , 11:45

Ապրիլի 20-ին՝ Ավագ շաբաթ օրը երեկոյան, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Ճրագալույցի Ս. Պատարագին: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

 Մինչ Ս. Պատարագը կատարվեց Ճաշու երրորդ ժամերգությունը, կարդացվեցին սուրբգրային տարբեր ընթերցվածքներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Դանիել մարգարեի թուղթը:

Սրբազան արարողությանը ներկա էին տարբեր երկրներից Հայաստան ժամանած Մայր Աթոռի բարերարներ և բազում ուխտավոր հայորդիներ:

Պատարագի ընթացքում Արշակ Սրբազանն անդրադարձ կատարեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության խորհրդին` ի մասնավորի նշելով. «Այսօր` Հարության տոնին, մենք նշում ենք կյանքի հավերժության տոնը: Ընկճված ու անհույս է մարդը, երբ չի ճանաչել հարության իրական խորհուրդը, չի ըմբռնել այն ճշմարտությունը, թե Քրիստոսի հարությամբ ջնջվեցին կյանքի սահմանները և այն դարձավ անվերջանալի ու անսահման հավիտենական մի իրականություն:

Մեր առջև երկու պատկեր է, երկու հոգեվիճակ, երկու աշխարհայացք: Մենք տեսնում ենք մարդուն` Քրիստոսի հարությունից առաջ, առանց Նրա հարության հավատքի և մարդուն` Քրիստոսի հարությունից հետո, Նրա հարությամբ լուսավորված: Մենք տեսնում ենք մարդուն, որ կորցրել է հույսն ու կյանքի նպատակը, խարխափում է անորոշությունների մեջ, երերում, ափեափ զարկվում ու հառաչում. «Ի՛նչ կարճ ու դառն է մեր կյանքը, ի՛նչ անճար ենք մենք մահվան դիմաց, չկա ու չկա մեկը, որ մահվանից հետո վերադառնա»:

Մյուս կողմից մեր առջև մարդն է, որ ապրել է ու ապրում է Քրիստոսի հարության ճշմարտությունը: Որոշ է նրա նպատակը, անընկճելի նրա ոգին, բազմաթիվ անկումներից հետո նա գիտե վեր կենալ, փորձությունները նրա համար փորձանքներ չեն, այլ հնարավորություններ, խավարը չի մթագնում այդ մարդու հոգին, այլ ընդամենը խթանում է ավելի ու ավելի շուտ հասնել լույսին: Սա Հարությանը հավատացող, դրանով ապրող մարդն է, որ փառաբանում է. «Այսօր անգիտության խավարը հալածվեց և Հարուցյալ Քրիստոս մեզ գիտության լույս պարգևեց» (Շարական Հարության օրհն.ԱՁ):

Այո՛, մենք լույսի պարգև ստացանք` ճանաչելու մեր ինքնությունը, ըմբռնելու մեր կյանքի նպատակը: Դատապարտումը, նվաստացումը, չարչարանքները, զրկանքները ոչինչ են համեմատ այն հոգվիճակի, երբ չգիտես, թե ինչո՞ւ ես ապրում, երբ անհասկանալի է մնում այն հարցի պատասխանը, թե որտեղից ես եկել և ուր ես գնում:

…Հարությունը մարդկանց հայացքները բարձրացնում է երկրից, հողից, գետնից, ուղղում է երկինք, վեր ու ավելի վեր: Հարության լույսի ներքո ապրողը չի կարող կլանվել երկրավոր նպատակներով, հարստությունը նրա համար այլոց ծառայելու միջոց է, փառքը և ճանաչումը` առաքինի գործերի բնական արդյունք, գեղեցկությունը` Աստծու արարչական հանճարի արտահայտություն: Հարությանը հավատացող և նրանով ապրողը երբեք չի շտապում, նրան երբեք չեն կրծում ձախողված լինելու կասկածները: Նա գիտի, որ Աստված հաջողությունը արդեն տվել է իրեն, երբ ծնվել ենք, երբ ճանաչել ենք Նրան ու Իր Հարությունը»:

Սրբազան Հայրը հաստատեց, որ Քրիստոսի հարության ճշմարտությունից հեռու մնալը նշանակում է խարխուլ մակույկով հանձնվել ծովին և չընդունել հարությունը որպես ճշմարտություն` նշանակում է խարխափել կյանքի աննպատակության ու անհուսության լաբիրինթոսում:

«Եթե չբացենք մեր հոգու առագաստները հարության ճշմարտության Մեծ Նպատակի առջև, ստիպված պետք է լինենք մեր անհուսությունը խեղդել երկրավոր զբաղումների մեջ: Այսպես են մարդիկ դառնում խաղամոլ, գինեմոլ ու թմրամոլ, այսպես են ինքնասպան դառնում: Երբ երկիրն է քո հոգու միակ հանգրվանը, զվարճանքները և կամ մահն է դառնում քո միակ մխիթարությունը»,- ընդգծեց Արշակ եպիսկոպոսը՝ հորդորելով հավատացյալներին հեռու վանել ամեն թերահավատություն և ամուր ու վառ պահել Տիրոջ հարության հանդեպ հավատը:

Վերջում Սրբազանը մաղթեց, որ Հարուցյալ Տերն իր գիտության լույսը տարածի բոլոր հայ օջախներում, բոլոր սրտերում ու հոգիներում և ամենքի մեջ, որպեսզի ճանաչեն Կյանքի նպատակը, ապրեն հույսի մեջ, ապրեն փրկության հասնելու ու անսպառ կյանքի պարգև ժառանգելու համար:

Ս. Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացավ Սուրբ Խորան և Սուրբ Սեղանի կանթեղից վառեց Տեր Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու մոմը, որպեսզի հավատացյալները հնարավորություն ունենան իրենց հարկերից ներս տանելու Հարուցյալ Աստվածորդու կենարար լույսը:

Պատարագի սրբազան արարողությունից հետո Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվեց Հին Վեհարանում, ուր, նախագահությամբ Հայոց Հովվապետի, կատարվեց Սուրբ Հարության Տնօրհնեք:

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture