image
Հրատապ լուրեր:

ԱՄՆ-ը Լիբանանին է վերադարձնելու քաղաքացիական պատերազմի ժամանակ գողացված 5 մլն-ոց քանդակները

ԱՄՆ-ը Լիբանանին է վերադարձնելու քաղաքացիական պատերազմի ժամանակ գողացված 5 մլն-ոց քանդակները

ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի դատական համակարգի պաշտոնյաները հատուկ արարողության ժամանակ խոստացել են Լիբանանին վերադարձնել ավելի քան 5 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ երեք քանդակները, որոնք գողացվել են Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ եւ պատկանում են Հռոմեական կայսրության ժամանակաշրջանի արվեստին:  Այս մասին հաղորդում են արաբական լրատվամիջոցները՝ հղում անելով Մանհեթենի շրջանային դատախազի գրասենյակի տարածած մամուլի հաղորդագրությանը:
Ըստ այդ հաղորդագրության,  քանդակները գողացվել են Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ (1975-1990 թթ.) եւ վաճառվել մասնավոր հավաքորդների: Իրավապահները քանդակները գտել են Մետրոպոլիտեն թանգարանում, որն էլ իր հերթին դրանք ստացել է հավաքորդներից: Մանհեթենի իրավապահները հայտնել են նաեւ, որ մեծ պայքար են մղելու հնագույն եւ պատմական արժեք ներկայացնող իրերի առեւտրի դեմ: Նրանց հաջողվել է մինչեւ հիմա իրական տերերին վերադարձնել հազարավոր գողացված իրեր, որոնք մոտ 150 միլիոն դոլար արժեն: