image

Նուբար Ջանոյան. Խոսող արձանը

Նուբար Ջանոյան. Խոսող արձանը

 

Նուբար Ջանոյան-1939-2020

1955 թվա­կա­նին Բաղ­դադ քա­ղա­քում հա­ճա­խում էի «Մար­քա­զի­ա» պե­տա­կան դպ­րո­ցը: Քա­ղա­քի լա­վա­գույն ու­սու­ցիչ­ներն այն­տեղ էին դա­սա­վան­դում: Քա­ղա­քի հին եռամ­յա դպ­րոց­նե­րից էր` հիմ­նադր­ված 1928 թվա­կա­նին: Ասում էին, որ Իրա­քի Ֆայ­սալ I թա­գա­վո­րը դա­սըն­թաց­ներ է անց­կաց­րել այդ դպ­րո­ցում: Այն միա­սեռ էր, մի երևույթ, որ տի­րում է Իրա­քում մինչև այ­սօր:
Սո­վո­րու­թյուն էր դար­ձել ու­սում­նա­կան տար­վա ավար­տին տո­նախմ­բու­թյուն կազ­մա­կեր­պել, ցու­ցադ­րել ար­վես­տի դա­սա­րան­նե­րի ավար­տա­կան գոր­ծե­րը, մարմ­նա­մար­զա­կան որոշ­ա­կի խա­ղեր, պարգևատ­րել շնոր­հա­լի աշ­ա­կերտ­նե­րին և ամե­նա­վեր­ջում աշ­ա­կերտ­նե­րի ու­ժե­րով փոքր դահ­լի­ճում թատ­րոն ներ­կա­յաց­նել: Հրա­վիր­վում էին ծնող­նե­րը, իսկ աշ­ա­կերտ­նե­րը ներ­կա­յա­նում էին հա­գած իրենց լա­վա­գույն հա­գուստ­նե­րը: Տոն էր աշ­ա­կեր­տու­թյան հա­մար, բո­լո­րի տրամադրությու­նը բարձր էր, ի վեր­ջո, սկս­վում էին սպաս­ված եռամս­յա ամառային արձակուրդ­նե­րը:
Դահ­լի­ճում աշ­ա­կերտ­նե­րի պարգևատ­րու­թյու­նից հե­տո ներ­կա­ներն ան­համ­բեր սպա­սում էին վա­րա­գույր­նե­րի բաց­վե­լուն և ներ­կա­յաց­ման սկս­վե­լուն:
Նա­խորդ տա­րի­նե­րի բե­մադ­րու­թյուն­նե­րի մա­սին շատ ասե­կո­սե­ներ էին եղել, խա­ղա­ցող աշ­ա­կերտ­նե­րը գնա­հատ­վել էին: Այն­պես որ, դահ­լի­ճում ազատ տե­ղեր չկա­յին: Աշ­ա­կերտ­նե­րին իրա­վունք տր­վեց նս­տել գետ­նին: Շոգ ու տոթ էր սրա­հը, և սպա­սու­մը եր­կար էր թվում:
Վեր­ջա­պես վա­րա­գույր­նե­րը բաց­վե­ցին: Բե­մի վրա հայտն­վե­ցին «դերասանները»: Ան­հայտ գրո­ղից թարգ­մա­նու­թյուն էր, ֆրան­սի­ա­կան հեղափոխու­թյան հետ կապ­ված մի պի­ես: Շատ պար­զու­նակ մի սեն­յակ էր: Բե­մից հն­չում էին ազա­տու­թյան, ար­դա­րու­թյան, եղ­բայ­րու­թյան կո­չեր, դա­տա­պար­տում էին ան­կար ղե­կա­վար­նե­րին: Սկզ­բում խոր լռու­թյուն էր տի­րում, ապա մի ան­գամ ևս ազա­տու­թյուն բա­ռը հն­չե­լուց հե­տո ինչ­-որ մի հե­ռու անկ­յու­նից ծա­փա­հա­րող եղավ, և լռու­թյու­նը խախտ­վեց: Ամ­բողջ դահ­լի­ճը ծա­փա­հա­րում էր: Ծա­փա­հա­րու­թյուն­նե­րը թե­ժա­նա­լու հետ բե­մի խո­սակ­ցու­թյունն ավե­լի էր թե­ժա­նում, հե­ղա­փո­խա­կան զգա­ցում­նե­րը բոցկլ­տում էին: Մի քա­նի ոգևոր­ված աշ­ա­կերտ­ներ ոտ­քի կանգ­նե­ցին և գո­չե­ցին` կեց­ցե՛ ազա­տու­թյու­նը: Դահ­լի­ճը պա­տաս­խա­նում էր. «Կեց­ցե՛, կեց­ցե՛, կեց­ցե՛, կոր­չի՛ իմ­պե­րի­ա­լիզ­մը, կոր­չի՛, կոր­չի՛, կոր­չի՛...»:
Ան­կաս­կած, դպ­րո­ցի տնօ­րի­նու­թյունն ան­հանգս­տա­ցավ, որ իրենց կազ­մա­կեր­պած հան­դե­սը քա­ղա­քա­կան ցույ­ցի է վե­րած­վում: Բո­լո­րի հիշ­ո­ղու­թյան մեջ դեռ թարմ էին 52 թվա­կա­նի ու­սա­նո­ղա­կան ցույ­ցե­րը Բաղ­դա­դի փո­ղոց­նե­րում, որ­տեղ մի քա­նի տասն­յակ ու­սա­նող­ներ սպան­վե­ցին ոս­տի­կան­նե­րի կրա­կոց­նե­րից:
Բե­մադ­րու­թյան եր­րորդ բաժ­նում հե­րո­սը սպան­վում է զին­վո­րի կրա­կո­ցից, ընկ­նում է հա­տա­կին, և վա­րա­գույ­րը փակ­վում է:
Տրա­մադ­րու­թյուն­նե­րը տխուր ու բար­կաց­կոտ էին, պայ­թու­ցիկ լռու­թյուն էր տիրում: Բո­լո­րը հուզ­ված էին, ոմանք էլ հուզ­ված չէ­ին, բայց ձևանում էին հուզված…
Այս դպ­րո­ցը անց­յալ պատ­մու­թյան մեջ մաս­նա­կից էր դար­ձել իր ցույ­ցե­րով 1947-ին, 1952-ին,1954-ին, աշ­ա­կերտ­նե­րը վտար­վել էին դպ­րո­ցից, իսկ ոմանք էլ` ձեր­բա­կալ­վել աշ­ա­կեր­տու­թյան ցույ­ցը կազ­մա­կեր­պե­լու մե­ղադ­րան­քով:
Հիշ­ո­ղու­թյուն­նե­րը թարմ էին, հույ­զե­րը` խոր…

Վա­րա­գույր­նե­րը բաց­վե­ցին նո­րից…

Բե­մի վրա դր­ված էր մի սե­ղան` մինչև հա­տա­կը սպի­տակ շո­րով ծածկ­ված: Եվս մի փոք­րիկ սե­ղան ծածկ­ված էր սպի­տակ շո­րով, որ­պես ար­ձա­նի պատ­վան­դան, որի վրա կանգ­նած էր մեր նա­հա­տակ­ված հե­րո­սը` սպի­տակ շո­րե­րով: Սպի­տակ էին շալ­վա­րը, շա­պի­կը, ձեռ­քերն ու երե­սը: Սու­րը ձեռ­քին ու­ղիղ կանգ­նած էր փակ աչ­քե­րով: Նա­հա­տակ­ված հե­րո­սի ար­ձա­նի մոտ էլ կա­տար­վում էր պի­ե­սի վեր­ջին գոր­ծո­ղու­թյու­նը, կար­ծես ժո­ղո­վուր­դը հիշ­ում է իր հե­րո­սին:
Դահ­լի­ճով շշուկ ան­ցավ… Ներ­կա­ներն արա­գու­թյամբ հաս­կա­ցան, որ դպ­րո­ցի աղ­քատ մի­ջոց­նե­րով հնա­րա­վոր չէր նման բան բե­մադ­րել: «Ռե­ժիսո­րը» հմուտ միջո­ցի էր դի­մել. «Համ էժան էր, համ` նման» ասաց­ված­քի պես:
Հուզ­ված աշ­ա­կեր­տու­թյու­նը, շուն­չը պա­հած, լսում էր ար­ձա­նի մոտ կանգ­նած «դե­րա­սան­նե­րի» զրույ­ցը: Ներ­կա­նե­րը հա­զիվ կա­րո­ղա­ցան իրենց ուշադրությունը կենտ­րո­նաց­նել խոս­քի վրա, մեկ էլ «ար­ձա­նը» սկ­սեց շարժ­վել. տա­տան­վում էր աջ ու ձախ: Ար­ձա­նը, որի հա­յացքն ուղղ­ված էր հո­րի­զո­նին, բա­ցեց աչ­քերն ու դի­մեց ներքևի դե­րա­սան­նե­րին` ընկ­նե­լու եմ: Դե­րա­սան­նե­րը կար­ծես չլ­սե­ցին: «Ար­ձա­նը» ավե­լի բարձր ձայ­նով խո­սեց. «Տո՛, ասում եմ` ընկնե­լու եմ», ու տա­տան­վեց:
Հե­րոս «ար­ձա­նի» ձայ­նը բո­լո­րը լսե­ցին, և տրա­մադ­րու­թյուն­նե­րը 180 աս­տի­ճա­նով փոխ­վե­ցին, սկս­վեց հռհ­ռոց, ծի­ծաղ, բա­ցա­կան­չու­թյուն­ներ…
Վա­րա­գույր­նե­րը փակ­վե­ցին… Դահ­լի­ճում բախ­վում էին ազա­տու­թյան տեն­չը, հուզ­մունքն ու «խո­սող ար­ձա­նի» պատ­ճա­ռած ծի­ծա­ղե­լի վի­ճա­կը: Շա­տերն էին շփոթ­ված և չգի­տե­ին` տխուր բար­կաց­կոտ հույ­զե­րի հետ մնա­յի՞ն, թե՞ ծի­ծա­ղե­ին:
Վա­րա­գույ­րը կր­կին բաց­վեց: Մի ակն­թար­թում շփոթ­ված վի­ճա­կից ազատ­վե­ցին այն հան­դի­սա­կան­նե­րը, ով­քեր զայ­րա­նում էին իրենց մտա­վոր աշ­խար­հում և մաս­նա­կից դար­ձան դահ­լի­ճի պոռթ­կա­ցող ծի­ծա­ղին: Ծի­ծա­ղում էին իրենց ողջ մարմ­նով, ոսկ­րամ­կա­նա­յին հա­մա­կար­գով, թո­քե­րով և աղես­տա­մոք­սա­յին հա­մա­կար­գով…
Բե­մադ­րու­թյու­նը կի­սատ չմ­նա­լու և չոր­րորդ ու վեր­ջին գոր­ծո­ղու­թյու­նը շա­րու­նա­կե­լու հա­մար բե­մա­դրիչն արագ լու­ծում էր գտել: Երբ վա­րա­գույր­նե­րը բաց­վե­ցին, «ար­ձա­նը» պատ­վան­դա­նի վրա կանգ­նած դիր­քից նս­տել էր աթո­ռին, սու­րը պար­զել առաջ: Սպի­տա­կեց­րած երե­սի վրա սև աչ­քե­րը բաց էին, դեմքն ու­ներ զար­մա­ցած ար­տա­հայ­տու­թյուն, շփոթ­ված նա­յում էր հռհ­ռա­ցող դահ­լի­ճին:
Վի­ճակն ավե­լի վատ­թա­րա­ցավ: Ժո­ղո­վուրդն սկ­սեց ծի­ծա­ղել շն­չաս­պառ` ար­ցուն­քոտ աչ­քե­րով, երբ «ար­ձա­նը» սկ­սեց փռշ­տալ. սպի­տակ կավ­ճից պատ­րաս­տած ներ­կը գրգ­ռել էր քթանց­քե­րը… Վա­րա­գույր­նե­րը նո­րից փակ­վե­ցին: Այս բե­մա­կա­նա­ցու­մը հիշ­վեց շատ եր­կար ժա­մա­նակ և հիշ­վում է հի­մա` կես դար հե­տո: