Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք՝ 18-ից բարձրերի համար... Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդհատում է Իտալիա այցն ու անհապաղ վերադառնում Հայաստան... Բեյրութի նավահանգստի պայթյունի հետեւանքով զոհվածներից 43-ը սիրիացիներ են... Փրկության ոսկե գոտին. Հուշ՝ հայոց ցեղասպանության օրերից...
Երեխաները և ցեղասպանությունը. 200,000 հայ երեխայի բռնի տեղափոխումը
Երեխաները և ցեղասպանությունը. 200,000 հայ երեխայի բռնի տեղափոխումը
03 August 2020 , 11:50

«Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի 2(ե) կետը արգելում է «երեխաների բռնի տեղափոխումը մարդկային մի խմբից մյուսը՝ ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ»:

Այսպիսով՝ երեխաների բռնի տեղափոխումը մարդկային մի խմբից մյուսը ցեղասպանական հինգ գործողություններից մեկն է: Հոդվածի ներառումը Ցեղասպանության կոնվենցիայի մեջ երկու հիմնական փաստարկ ուներ. հաշվի էր առնվում երեխաների խոցելությունը, նրանց «կախվածությունը, ապագայնությունը (որպես խմբի շարունակություն) և հարմարվողականությունը (նոր պայմաններին)» և, երկրորդ, երեխաների տեղափոխման քայքայիչ ազդեցությունը խմբի հետագա կենսունակության ապահովման տեսանկյունից:

Գտնվելով մշակութային և կենսաբանական ցեղասպանությունների սահմանագծին՝ երեխաների բռնի տեղափոխումը բավական յուրահատուկ կիրառություն ունի ցեղասպանական մյուս գործողությունների համեմատ, քանի որ այն ձևավորում է նոր ինքնություն՝ ոչնչացնելով նախկինը:

Ցեղասպանության կոնվենցիայի 2(ե) կետը ենթադրում է տվյալ խմբի երեխաների բաժանում իրենց խմբի մյուս անդամներից և նրանց՝ այլ խմբի հսկողության տակ դնելը: Միաժամանակ, հոդվածը որևէ պայման չի դնում, որով տեղափոխված երեխաները պետք է ամբողջովին ինտեգրվեն մյուս խմբում, և միայն վերջինիս վերահսկողության տակ գտնվելը համարվում է բավարար հոդված 2 (ե)–ի խախտում արձանագրելու համար: Հոդվածն, ինչպես նաև Ցեղասպանության կոնվենցիայի նախապատրաստական նյութերը չեն նշում նաև որևէ հստակ ժամանակահատված, որի ընթացքում երեխաները պետք է մնան խմբի հսկողության տակ, և այս դեպքում կրկին շեշտը դրվում է ոճրագործի մտադրության վրա, այսինքն՝ երեխաները խմբի հսկողության տակ են այնքան ժամանակ, որքան գործողությունը նպատակ է հետապնդում այդ բաժանումով ոչնչացնել տվյալ խումբը. այսինքն՝ տեղափոխված երեխաները դադարեն իրենց նույնականացնել նախկին խմբի հետ:

Երեխաների բռնի տեղափոխումը ցեղասպանական գործողություններից միակն է, որի ժամանակ ոճրագործները պաշտպանվում են՝ պնդելով, որ գործել են բարեսիրական և երեխաներին փրկելու նպատակով: Սակայն կարևոր է նաև նշել, որ եթե տեղափոխման նպատակը խմբի ոչնչացումն է, ապա «փրկության», «պաշտպանության», «լավ վերաբերելու» և նմանատիպ այլ իրողությունները հաշվի չեն առնվում:

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև «բռնի» բառի նշանակության վրա, որը չի ենթադրում պարտադիր ֆիզիկական ուժի կիրառում, և ցանկացած սպառնալիք, այդ թվում նաև ուժի, հարկադրանք կամ պարտադրանք՝ կապված բռնության կիրառման, պատանդ լինելու, հոգեբանական ճնշումների կիրառման, կամ հասցված տրավմայի հետ, ինչպես նաև ուժի կամ իշխանության չարաշահում, ստեղծված բռնության միջավայրից օգտվում, որոնք հանգեցնում են երեխաների տեղափոխմանը, համարվում են «բռնի» և ընկնում են հոդվածի կիրառության տակ:

Երեխաների բռնի տեղափոխումն ընդունված է համարել հին պրակտիկա՝ պատմության ընթացքում իր տարբեր դրսևորումներով և օրինակներով: Օսմանյան կայսրության ժամանակ իրականացվող դևշիրմեն նշվում է որպես երեխաների բռնի տեղափոխման օրինակ: Ըստ Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք Զավեն Տեր-Եղիայանի, այս կերպ օսմանցիները մեծացնում էին իրենց ցեղը և արյան հարկի այս հին երևույթն իր գագաթնակետին հասավ Հայոց ցեղասպանության ժամանակ:

 

Պատմության ընթացքում եղել են երեխաների բռնի տեղափոխման բազմաթիվ դեպքեր, սակայն Հայոց ցեղասպանությունը երեխաների բռնի փոխանցման դասական օրինակ է:


 



 

 

 

Երեխաների տեղափոխման այլ խոշոր ծրագրերը կապված էին տասնիներորդ դարի կեսերին Ավստրալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի տեղաբնիկ երեխաների «արևմտականացման» կամ «նրանց կրթելու» հետ: 1920-1970-ական թթ. Շվեյցարիան նման ծրագիր էր իրականացնում գնչու երեխաների հետ: Սկսած 1920-ական թթ-ից Սովետական Միությունում իրականացվում էր Սիբիրի տեղաբնիկ երեխաների ռուսականացումը Խորհրդային Միության հեռավոր դպրոցներում:

Մյուս խոշոր ծրագիրը կապված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում «ռասայապես արժեքավոր» երեխաների, հիմնականում լեհ, բռնի տեղափոխմանը բռնազավթված արևելյան տարածաշրջաններից Գերմանիա՝ նրանց գերմանականացնելու նպատակով: Լավ մշակված ծրագրի համաձայն՝ այս երեխաներին առևանգում էին և կրթության տալիս հատուկ այդ նպատակով բացված հաստատություններում կամ գերմանական ընտանիքներում: Ծրագիրը տարածվում էր 8-ից 10 տարեկան երեխաների վրա, քանի որ նացիստական առաջնորդները հավատում էին, որ իրական էթնիկ վերափոխումը՝ գերմանականացումը, հնարավոր է մինչև այդ տարիքը: Երեխաները ստանում էին գերմանական անուններ և ծննդյան նոր վկայականներ: Այս ծրագրի շրջանակներում շուրջ 200,000 լեհ երեխաներ տեղափոխվեցին գերմանական հաստատություններ և ընտանքիներ: Նյուրնբերգի ռազմական տրիբունալի լսումների ժամանակ «երեխաների բռնի տեղափոխումը» դատախազի կողմից անվանվեց հանցագործություն, որը գերազանցում էր անգամ «հրեաների զանգվածային սպանությանը, համակենտրոնացման ճամբարներում իրականացված վայրագություններին, բժշկական փորձերին և նացիստ ֆանատների կողմից տանջանքներին և ոչնչացման գործողություններին»:



Հայ երեխաների բռնի տեղափոխումը օսմանյան ցեղասպան քաղաքականության կառուցվածքային բաղադրիչն էր: Օսմանյան կառավարությունը օրինականցնում և քաջալերում էր հայ երեխաների բռնի տեղափոխումը:

Երեխաների տեղափոխումը և ասիմիլացիան նախապես ծրագրավորված էին երիտթուրքական կառավարության կողմից և սկսվեցին իրականացվել տեղահանությունների հենց սկզբից: Դեռևս Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին թուրքական կառավարությունը սկսել էր բացել նոր որբանոցներ՝ «ծնողազուրկ» հայ երեխաներին տեղավորելու նպատակով: Միաժամանակ ձևավորվեց մի ամբողջական իրավական համակարգ՝ այս գործընթացը տեղում կառավարելու նպատակով: 1915 հունիսի 26-ի որոշմամբ մինչև տաս տարեկան երեխաները «պետք է հավաքվեին և տեղավորվեին որբանոցներում՝ կրթություն և դաստիարակություն ստանալու նպատակով»: Մեկ ամիս անց նմանատիպ մեկ այլ որոշում բացահայտ նշում էր, որ «երեխաները, որոնք հայերի տեղափոխման ընթացքում հավանաբար կդառնան ծնողազուրկ» պետք է տեղավորվեն պետական որբանոցներում: Այս քաղաքականությունը շուտով տարածվեց մինչև 12 տարեկան տղա և 15 տարեկան աղջիկ երեխաների վրա:

 

 

 

 

Հայ երեխաները բաժանվում էին հայտնի մուսուլման ընտանիքներին՝ հաճախ որպես տնային չվճարվող աշխատողներ, ենթարկվելով անմարդկային վերաբերմունքի: Պատերազմի ժամանակ ստեղծված մի կազմակերպություն, որը կապված էր Կարմիր մահիկի միության հետ և գործում էր Մեհմեդ Թալեաթի, Իսմայիլ Էնվերի, Հալիդե Էդիպի և այլ հայտնի անձանց հովանավորության ներքո, զբաղված էր նաև հայ երեխաներին՝ մուսուլմաններին բաժանելու գործառույթով: Ներքին գործերի նախարարությունը հազարավոր հայ երեխաների տեղափոխում էր Անատոլիայից Կոստանդնուպոլիս և տեղավորում «ընտրված մուսուլմանական տներում, գործարաններում, արհեստանոցներում, ֆերմաներում և այլուր»: Աղջիկները ենթարկվում էին սեռական բռնությունների, նրանց նաև բռնի ամուսնացնում էին մուսուլմանների հետ: Հայ երեխաներին նաև ուղարկում էին այնպիսի գյուղեր և քաղաքներ, որտեղ քրիստոնյաներ չկային, որպեսզի հնարավոր լիներ նրանց «մեծացնել, դաստիարակել և ասիմիլացնել տեղի սովորույթներին համաձայն»:

Մուսուլման ընտանիքներին քաջալերում էին վերցնել հայ երեխաներին. կառավարությունը ոչ միայն վճարում էր դրա համար, այլև նրանք ստանում էին հայ երեխայի կամ կնոջ ժառանգությունը: Այս ողջ գործընթացը վերահսկվում էր կենտրոնական կառավարության կողմից:

Որբանոցներում հայ երեխաները մեծանում և կրթվում էին որպես մուսուլմաններ: Նրանց անունները փոխվում էին, նրանք ստանում էին ծննդյան նոր վկայականներ, որտեղ արդեն նշված էր լինում իրենց թուրքական անունը: Երեխաներին պարտադրում էին խոսել թուրքերեն և մոռանալ իրենց հայկական անցյալը, մեծանալ մուսուլմանական հավատքի և թուրքական սովորույթներին համաձայն:

Շրջապատված լինելով իրենց հարազատներին և բարեկամներին ոչնչացրած մարդկանցով, ապրելով անդադար վտանգի և սարսափի պայմաններում, վստահեցված, որ ոչ մի հայ կենդանի չի մնացել՝ հայ երեխաների ոչինչ չէր մնում, քան հաշտվել ստեղծված իրավիճակին: Փոքրերը հեշտությամբ մոռանում էին անցյալը, իսկ առավել մեծերը վախի ճնշմամբ այլ տարբերակ չունեին, քան ենթարկվել նոր ինքնության գաղափարին:

Ըստ տարբեր տվյալների, մոտ  200,000 հայ երեխա բռնի տեղափոխվել է Հայոց ցեղասպանության տարիներին:

Այս ամենի նպատակը մեկն էր. տեղափոխված երեխաների մեջ լիակատար վերացնել հայկականության բոլոր տարրերը և հայկական կենսաբանական, էթնիկական և պատմական հիմքի վրա կառուցել թուրքական ինքնություն:


Էդիտա Գզոյան, պ.գ.թ.

ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն

 

 

 

 

 

 


Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture