Բեյրութում Ներկայացվել է «Կիլիկիա. Առյուծների երկիր» ֆիլմը... Նախորդ շաբաթ հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց... «Իրանի իրավիճակի հետ կապված հեշթեգները ստեղծվել են ԱՄՆ-ում, Անգլիայում եւ Սաուդյան Արաբիայում»... Խարբերդի «Էմաուս» որբանոցի պահապանը՝ Կարեն Մարիա Պետերսեն...
Կ. Պոլսո պատրիարքների մականուններն ու պատվանունները
Կ. Պոլսո պատրիարքների մականուններն ու պատվանունները
16 March 2019 , 23:10

«Արեւելքի» այս անդրադարձի համար սկզբնաղբյուր է ծառայել Մանվել սրկ. Սարգսյանի «Հայ հոգևորականների պատվանունների և մականունների բառարանը», որը եզակի ուսումնասիրություն է: Բառարանը ներկայացնում է բոլոր ժամանակներում հայ հոգևորականներին տրված մականուններն ու պատվանունները: 

Բառարանից  ներկայացրել ենք Պոլսո՝ պատվանուն և մականուն ունեցած 16 պատրիարքների անուններ, որոնք շարադրված են ըստ գահակալման հաջորդականության: 

 

 

 

 

 

 



Խուլ

Հովհաննես պատրիարք Կոստանդնուպոլսեցի (1610-1611): Վատ լսողության պատճառով արժանացել է «Խուլ» մականվանը:


Մինտերչի

Կ. Պոլսի պատրիարք Խաչատուր Սեբաստացի (1642-1643): «Մինտերճի» մականունը թուրքերեն «մինտեր» կամ «մինտար» բառն է և նշանակում է լաթից կարված տափակ ու բարակ բարձ, որի վրա սովորաբար նստում են: Բառի ստուգաբանությունից կարող ենք հետևություն անել, որ Խաչատուրը սիրել է բարձին նստել, որով պայմանավորված էլ ստացել է «Մինտերչի» մականունը:


Թութունջի

Կ. Պոլսի պատրիարք Հովհաննես եպս. Վասպուրականցի, Արևելցի (1663-1667): «Թութուն» նշանակում է ծխախոտ, իսկ «Թութունջի»՝ ծխախոտավաճառ, սակայն Հովհաննես պատրիարքի պարագայում «Թութունջի» մականունը վերջինիս շատ ծխելու արդյունքն է: 


Թոփալ

Կ. Պոլսի պատրիարք Հովհաննես եպս. Ամասիացի, Սամաթիացի (1674-1676):  Ոմանք նրան «Սամաթիայի երեց» և «Ամասիացի վարդապետ» են կոչում: Հավանական է, որ նա Սամաթիայի քահանան է եղել, այնուհետև վեղար առել, դարձել պատրիարք: «Թոփալ», որը թուրքական ծագում ունեցող բառ է, Հովհաննես պատրիարքին է տրվել, քանի որ մեկ ոտքից կաղ է եղել:


Ճեհեննեմ-Մերտիվենի

Անդրեաս քհն. Կ. Պոլսի պատրիարք (1675-1676): Այս հոգևորականի մականվան նշանակության մասին Մաղաքիա արք. Օրմանյանը կարճ և հանգամանալից գրում է. «Անդրէաս երէց մը, Ճէհէննէմ-Մէրտիվէնի մականուանեալ, որ կը նշանակէ Դժոխքի սանդուխք, եւ բաւական է ցոյց տալ քահանային բնաւորությունը»:


Տեր Կրպո

Կ. Պոլսի պատրիարք Կարապետ Կեսարացի (1676-1679): Կարապետն աթոռին է բարձրացել Մարտիրոս Կաֆայեցու օժանդակությամբ, եղել է հլու հպատակ, անուս գյուղի քահանա: Կաֆայեցու ձեռամբ էլ վեղար է ստացել, անգամ Կրպո «Րաբուն» անվանվել վերջինիս կողմից, սակայն, ինչքան էլ որ Կաֆայեցին նրան անարդարորեն մեծարեր, ժողովրդի աչքին նա երբեք էլ չի բարձրացել, ուստի՝ պոլսեցիները Կարապետ պատրիարքին հեգնել են ու անվանել «Տեր Կրպո»:


Էքմեքչի

Կ. Պոլսի պատրիարք Սարգիս քահանա (1679-1680): Կ. Պոլսի պատրիարքական աթոռն այս ժամանակաշրջանում գտնվել է անմխիթար, խառնիխուռն վիճակում, ուստի` ամեն մի հոգևորական ցանկության դեպքում առաջադրել է իր թեկնածությունը աթոռին տիրելու համար: Այսպիսի պատրիարքներից մեկն էլ եղել է ոմն Սարգիս, որն աշխարհական էր, եղել է բանակի համար հաց պատրաստողն ու մատակարարողը, որտեղից էլ ստացել է «Էքմեքչի» մականունը, որն ունի թուրքական ծագում և նշանակում է հացագործ, հացավաճառ:


Նոխութչի, Նոհուտճի

Հովհաննես պատրիարք Կ. Պոլսեցի (1684-1697): Հովհաննես պատրիարքը պահեցողության ընթացքում հիմնականում կերել է սիսեռ, ինչը բարբառային լեզվով ունի «նոխութ» կամ «նոհուտ» անվանաձևը, այստեղից էլ նրան տրված մականունը` իբրև սիսեռակեր:


Սարը, Սարի  

Կ. Պոլսի պատրիարք Մատթեոս Կեսարացի (1692-1694)։ երկու տարի: Մազերը և մորուքը շեկ գույնի են եղել, ինչով  էլ պայմանավորված է նրան տրված «Սարի» մականունը։



Սուպհի Շայիր

Կ. Պոլսի պատրիարք Մելքիսեդեկ եպիսկոպոս (1698-1701): Աթոռին բարձրանալուց հետ զբաղվել է երգարվեստով, որը երկար տարիներ նրա սիրելի զբաղմունքն է եղել: «Շայիր» նշանակում է աշուղ, բանաստեղծ, իսկ «Սուպհին» նրա կեղծանունն է:


Կայծակ

Կ. Պոլսի պատրիարք Գալուստ եպս. Զեյթունցի, Ամասիացի (1703-1704): Թե ինչու է Գալուստ եպիսկոպոսն արժանացել «Կայծակ» մականվանը, որևէ աղբյուրում հիշատակության չենք հանդիպում, իսկ կայծակի պես շանթահարող, հարվածող բնավորության տեր լինելու հանգամանքը միանշանակ չի կարող լինել, քանի որ այն զուտ ենթադրություն է:


Քյուլհանչի

Կ. Պոլսի պատրիարք Մարտիրոս վրդ. Երզնկացի (1706): Ավետիք պատրիարքը նրան ուղարկել է Զմյուռնիա նվիրակության, այնուհետև ստանձնել է պատրիարքի փոխանորդի պաշտոնը, սակայն ապերախտ է գտնվել Ավետիք պատրիարքի հանդեպ, քանի որ պատրիարքական աթոռը խլել է նրանից, կատարել բազմաթիվ նենգություններ, գողություններ: Ավետիք պատրիարքը կազմակերպել է նրան գահից իջեցնելու գործը և անվանել է «Քյուլհանչի», այսինքն`մոխրոտ, մրոտ, կեղտոտ, սևացած:


Կոլոտ

Կ. Պոլսի պատրիարք Հովհաննես Բաղիշեցի (1715-1741): Հովհաննես պատրիարքն իր մականունը վաստակել է կարճահասակ լինելու պատճառով:

 

Աղավնի

Կ. Պոլսի պատրիարք Ստեփանոս Բ. Պրուսացի Զաքարյան (1831-1841): Առհասարակ «Աղավնի» անձնանունը, որը Սուրբ Հոգու խորհրդանշանն է,  միջնադարում տրվում էր կանանց, սակայն ԺԹ. դարում այն գործածվում է որպես արական պատվանուն: Ստեփանոսը տասը տարեկան հասակում Պրուսայի վարժարանում աշակերտել է Պողոս արք. Գարադոչյանին, որն էլ իր աշակերտին անվանել է «Աղավնի», քանի որ Ստեփանոսը բարեմիտ, բարեհամբույր, հեզ բնավորության տեր անձ էր: Ստեփանոսի պատրիարքության օրոք Կ. Պոլսում բացվել են բազմաթիվ դպրոցներ, որոնց հովանավորության ահռելի գործը խելամտորեն հանձնել է արհեստավորներին:


Մեծագործ

Գևորգ Դ. Կոստանդնուպոլսեցի Քերեստեճյան պատրիարք (1858-1860), կաթողիկոս (1866-1882)։ Ժողովուրդը Գևորգ Դ. Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսին ի պատիվ կատարած բազմաբեղուն աշխատանքների, կոչել է «Մեծագործ»։

 

Երկաթյա

Մատթեոս Բ. Կոստանդնուպոլսի Իզմիրլյան կաթողիկոս (1908-1910): Մատթեոս Բ. կաթողիկոսն իր «Երկաթյա», այսինքն՝ ամուր, հաստատակամ նշանակություն կրող մականունը վաստակել է դեռ Կ. Պոլսում պատրիարք եղած տարիներին: Նա պայքարել է Արևմտյան Հայաստանում քաղաքական բարենորոգումներ անցկացնելու համար և շատ չանցած դրանով հարուցել է սուլթանական կառավարության դժգոհությունն ու վրեժխնդրությունը, և վերջիններս հաշվեհարդար են տեսել պատրիարքի հետ` աքսորելով նրան Երուսաղեմ:

 


 


 

Բառարանի հեղինակ՝ Մանվել սարկավագ Սարգսյան

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture