Լիբանանի մեր քույրերը և եղբայրները մեր բոլորի օժանդակության կարիքն ունեն.ՍԴՀԿ... Հայաստանից Լիբանան ուղեւորվեց մարդասիրական բեռով բարձված առաջին օդանավը.Տեսանյութ... Իրանում կորոնայի դեմ պայքարում վարակված և մահացած բժիշկները համարվելու են նահատակներ... Երեխաները և ցեղասպանությունը. 200,000 հայ երեխայի բռնի տեղափոխումը...
Անգլիայում կորոնավիրուսի նկատմամբ ընդհանուր մոտեցումը փոխվում է
Անգլիայում կորոնավիրուսի նկատմամբ ընդհանուր մոտեցումը փոխվում է
25 May 2020 , 14:37

Օրեր   եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի հարցազրույցը՝ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Գագիկ Կիրակոսյանի հետ.

 

ՕՐԵՐ- Հայտնի է, որ Մեծ Բրիտանիայում բավականին ուշ սկսվեց COVID 19 նոր կորոնավիրուսի դեմ պայքարը։  Ինչպե՞ս եք գնահատում  ներկայիս իրավիճակը։ Ի՞նչ  քայլեր է ձեռնարկել  բրիտանական կառավարությունը։


Գագիկ Կիրակոսյան. Ի տարբերություն մի շարք այլ եվրոպական երկրների, Միացյալ Թագավորությունն իսկապես բավականին ուշ դիմեց խիստ սահմանափակումների: Եթե հետևենք COVID-19-ի հետ կապված Միացյալ Թագավորությունում իրադարձությունների զարգացման դինամիկային, ապա կտեսնենք, որ փետրվարի վերջին օրերին անգամ ոչ բոլոր թերթերի գլխավոր էջերն էին նվիրված համաճարակին և երկիրը շարունակում էր ապրել բնականոն կյանքով: Մարտի 1-ի դրությամբ վարակը հասավ երկրի բոլոր չորս անկյունները՝ Անգլիա, Շոտլանդիա, Ուելս և Հյուսիսային Իռլանդիա, իսկ մարտի 2-ին երկրում գրանցվեց մահվան ելքով առաջին դեպքը: Վարակակիրների թիվը սկսեց կտրուկ աճել: Մարտի 12-ին վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարեց, որ բոլոր այն անձինք, որոնք ունեն ախտանիշներ, պետք է ինքնամեկուսացվեն, իսկ հաջորդ օրը հայտնի դարձավ, որ կասեցվում են երկրում տեղի ունեցող և կայանալիք խոշորագույն միջոցառումները՝ Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը, Լոնդոնի մարաթոնը և անգամ մայիսին սպասվող Լոնդոնի և մի շարք այլ քաղաքների քաղաքապետների ընտրությունները: Այդ ընթացքում արդեն փակվեցին դպրոցները։ Մարտի 20-ի երեկոյան վարչապետը հայտարարեց, որ փակվում են ռեստորանները, սրճարանները և փաբերը, իսկ 3 օր անց երկիրն անցավ  «լոքդաունի» ռեժիմի, որը շարունակվում է մինչ օրս:

Այս ընթացքում, ցավոք, Միացյալ Թագավորությունը, դարձավ Եվրոպայի ամենախոցված երկրներից մեկը, իսկ մահացածների թվով առաջինը Եվրոպայում եւ երկրորդն աշխարհում: COVID-19-ով վարակվեցին անգամ արքայազն Չարլզը, առողջապահության նախարար Մեթ Հենքոքը, իսկ վարչապետ Բորիս Ջոնսոնն անգամ մի քանի օր բավականին ծանր վիճակում գտնվում էր հիվանդանոցում:

Ինչ վերաբերում է Ձեր հարցի վերջին հատվածին, թե ինչպիսի քայլեր է ձեռնարկում կառավարությունը, ապա ճգնաժամի հենց սկզբից կառավարության ներկայացուցիչներն ընդգծում էին, որ առաջնորդվում են «գիտությամբ» և գիտական շրջանակների կողմից տրվող խորհուրդներով: Չնայած դրան՝ կառավարությունը բավականին խիստ քննադատության է ենթարկվում. ընդդիմադիրները, մասնավորապես, մատնանշում են ուշ արձագանքը և թեստերի անբավարար քանակը: Վերջին օրերի ընթացքում զգալիորեն աճել է թեստավորումների քանակը՝ կառավարությունը խոստացել էր մինչև ապրիլի վերջ իրականացնել օրական 100 000 թեստավորում: Ակտիվորեն շարունակվում են պատվաստման ուղղությամբ բրիտանական ինստիտուտների, մասնավորապես՝ Օքսֆորդի կողմից կատարվող աշխատանքները: Հայտնի է, որ ստեղծված է հատուկ խումբ, որի մեջ ներգրավված են տարբեր ոլորտի մասնագետներ, որոնց առջև նպատակ է դրված  հնարավորինս արագ COVID-19-ի դեմ պատվաստում գտնելը: Կառավարությունը նաեւ մեծ չափի ֆինանսական օժանդակության ծրագրեր է մշակել՝ սատարելու բիզնեսին (շուրջ £330 միլիարդ):

 

ՕՐԵՐ- Դիմակների կրումը եւ սոցիալական հեռավորության պահպանումը պարտադի՞ր է, թե ոչ։


Գագիկ Կիրակոսյան- Չնայած դիմակ կրելու վերաբերյալ երկար ժամանակ կառավարության կողմից չկար հստակ ցուցում, համաճարակի տարածման սկզբնական փուլում դիմակ հայթհայթելը գրեթե հնարավոր չէր: Մայիսի 12-ին կառավարությունը հանդես եկավ խորհուրդով՝  դիմակ կրել մարդաշատ վայրերում եւ այն վայրերում, որտեղ սոցիալական հեռավորություն պահպանելը դժվար է՝ օրինակ տրանսպորտում, եւ բնականաբար շատ մարդիկ այսօր կրում են դրանք փողոցներում, խանութներում եւ տրանսպորտում: Իսկ  սոցիալական հեռավորության պահպանման  կարեւորության եւ անհրաժեշտության մասին խոսվում էր ճգնաժամի հենց սկզբից եւ շարունակվում է խոսվել մինչ այսօր: Մարդկանց մեծամասնությունը հետեւում է այդ խորհրդին, այնպես որ խանութների մուտքերի մոտ հեռավորության պահպանման կանոններով բավականին երկար հերթերն արդեն սովորական երեւույթ են դարձել: 

 

ՕՐԵՐ-  Լոնդոնահայերի շրջանում նույնպես կային վարակվածներ։ Որքա՞ն է վարակված հայերի թիվը, և ինչպիսի՞ն է նրանց առողջական վիճակը։ Արդյո՞ք համայնքային կառույցները նրանց ցուցաբերել են  անհրաժեշտ օգնություն։

 

Գագիկ Կիրակոսյան. Ցավոք, համաճարակը չի խնայել նաև այս երկրում բնակվող հայերին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թեստավորում իրականացնելը բավականին խնդրահարույց է և առաջնահերթությունը տրվում է միայն ծանր ախտանիշներով հիվանդներնին, բավականին դժվար է հստակ թիվ ներկայացնել, սակայն այս ընթացքում, մեր ունեցած տեղեկություններով, մահացել է 3 հայ, որոնցից երկուսը Հայաստանի Հանրապետության քաղաքացի էին:

Ինչ վերաբերվում է համայնքային կառույցների կողմից իրականացվող աշխատանքներին, ապա պետք է գոհունակությամբ նշենք, որ համայնքը՝ մի շարք կազմակերպություններ, բավականին արագ ինքնակազմակերպվեցին և ձևավորեցին Հայկական համայնքի արտակարգ կառավարման կոմիտե, որը զբաղվում է տարեց կամ կարիքավոր մարդկանց աջակցություն ցուցաբերելով, ինչն, իհարկե, շատ ողջունելի է:

 

ՕՐԵՐ. Որքան տեղյակ ենք, նաև լոնդոնահայ երիտասարդներն են ակտիվորեն աջակցություն տրամադրել տեղացիներին։ Կարո՞ղ եք մանրամասնել, թե ովքեր են նրանք և ի՞նչ աշխատանք են կատարել։

 

Գագիկ Կիրակոսյան. Այն ինչ նշեցի համայնքի կողմից իրականացված քայլերի մասին, բնականաբար վերաբերում է նաեւ երիտասարդներին, ովքեր, ինչպես և ցանկացած երկրում գլխավոր շարժիչ ուժ են հանդիսանում։ Մեր հայ երիտասարդներն այս երկրում միշտ եղել են չափազանց ակտիվ, ներգրավված են եղել մի շարք կարևոր միջոցառումների, արշավների մեջ, և բնականաբար նույն կերպով՝ կամավորական սկզբունքով, ներգրավվեցին և ակտիվ մասնակցեցին ու շարունակում են մասնակցել այս ծանր օրերին կարիքավորներին օգնության ցուցաբերման հարցում: Միաժամանակ պետք է նշեմ, որ նմանատիպ արշավներին հայ երիտասարդները մասնակցում  են տարիներ շարունակ:  

 

ՕՐԵՐ. Ի՞նչ օգնություն է ցուցաբերել Հայաստանի դեսպանությունը Մեծ Բրիտանիայում բնակվող ՀՀ քաղաքացիներին։ Կա՞ն հայեր, որ ցանկանում են մեկնել Երևան և արդյո՞ք արդեն նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն։

 

Գագիկ Կիրակոսյան. Ճգնաժամի հենց առաջին օրերից դեսպանությունը՝ մեր բոլոր դեսպանությունների պես, բացեց հատուկ թեժ գիծ՝ Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում գտնվող մեր քաղաքացիների համար՝ հորդորելով նրանց կապ հաստատել և գրանցվել դեսպանությունում: Մեր կոչին արձագանքեցին հարյուրավոր ՀՀ քաղաքացիներ և դեսպանության անմիջական միջնորդությամբ կամ խորհրդատվական օժանդակությամբ Հայաստան է վերադարձել ավելի քան 70 ՀՀ քաղաքացի:


Դեսպանությունն օպերատիվ կերպով օժանդակել է վերադառնալու ցանկություն հայտնած մի շարք ՀՀ քաղաքացիների, որոնք փաստաթղթերի հետ կապված խնդիրներ ունեին: Դեսպանության ներկայացուցիչներն ամենօրյա կապի մեջ են եղել «Աերոֆլոտ», «Բելավիա» և այլ ավիաընկերությունների լոնդոնյան ներկայացուցչությունների հետ՝ դեսպանության հետ կապի մեջ եղած քաղաքացիներին օպերատիվ տեղեկատվություն տրամադրելով, տոմսերի ձեռք բերման կամ փոփոխման, իրականացվող չվերթների մասին: Դեսպանության ներկայացուցիչները մի քանի անգամ մեկնել են Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայան՝ տեղում հանդիպելու և օժանդակություն ցուցաբերելու Հայաստան վերադառնող ՀՀ քաղաքացիներին, այդ թվում՝ Լոնդոնում բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարին մասնակցած Հայաստանի հավաքականի անդամներին, որոնք խնդիրներ ունեցան օդանավակայանում:

Եղել են նաև արտակարգ դեպքեր, երբ ՀՀ քաղաքացիներին, որոնք երրորդ երկրից ճանապարհորդում էին Հայաստան,  Լոնդոնում նրանց թույլ չէին տվել մուտք գործել օդանավ: Դեսպանության անմիջական և օպերատիվ ներգրավվածության արդյունքում քաղաքացիները մի քանի ժամ անց բարեհաջող մեկնեցին Լոնդոնից դեպի Հայաստան:

Դեսպանությունը մշտական կապ է պահպանել նաև բրիտանական իշխանությունների և ՄԹ ֆորին օֆիսի /արտաքին գործերի նախարություն-խմբ./ հետ՝ օպերատիվ տեղեկատվություն տրամադրելով Միացյալ Թագավորությունում մուտքի կարճաժամկետ արտոնագրով գտնվող ՀՀ քաղաքացիներին:

 

ՕՐԵՐ- Նկատի ունենալով, որ Միացյալ Թագավորությունում դեռեւս շարունակվում է բարձր մնալ վարակի տարածման աստիճանը, ինչպի՞սի կանխորոշումներ են տալիս բրիտանացի մասնագետները կամ կառավարական համաճարակաբանները, դեռեւս որքա՞ն կշարունակվի նման իրավիճակը։ Ինչպիսի՞ սահմանափակումներ են գործում այն օտարերկրացիների համար, ովքեր ցանկանում են մեկնել Մեծ Բրիտանիա։

 

Գագիկ Կիրակոսյան- Չնայած վարակակիրների եւ մահացածների թվերը շարունակում են բավականին բարձր մնալ (վերջին մեկ շաբաթում ՄԹ-ում միջինում գրանցվում էր 2730 նոր դեպք, մահացածների թիվը՝ 360) դինամիկան կայուն է եւ նվազման միտում ունի: Մայիսի 10-ին վարչապետ Բորիս Ջոնսոնը ներկայացրեց Անգլիայում սահմանված «լոքդաունի» նոր կանոնները եւ պայմանները: Վարչապետի փոխանցմամբ՝ ընդհանուր մոտեցումը փոխվում է «մնա տանը» (stay home) կարգախոսից դեպի «մնա զգոն» (stay alert): Փոփոխությունների համաձայն՝ այն մարդիկ, որոնք հնարավորություն չունեն տնից աշխատելու, ակտիվորեն խրախուսվում են գնալ աշխատանքի, սակայն հնարավորինս խուսափելով հանրային տրանսպորտից օգտվելուց: Միաժամանակ ձեռնարկություններին եւ ընկերություններին հանձնարարվել էր ստեղծել աշխատանքի այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան աշխատողներին պահպանել սոցիալական հեռավորությունը: Ներկայումս մարդիկ կարող են հանդիպել իրենց ընկերների ու բարեկամների հետ միայն բացօթյա տարածքներում` սոցիալական հեռավորության կանոնների պահպանմամբ, ինչպես նաեւ անսահմանափակ սպորտով զբաղվել եւ զբոսնել այգիներում: 

 Երկրում ներդրվել է COVID-19-ի ահազանգի համակարգ, որը սահմանում է վտանգը 1-ից մինչեւ 5-ը (5-ն ամենավտանգավոր մակարդակն է) եւ ներկայումս Միացյալ Թագավորությունը  գտնվում է վտանգի 4-րդ աստիճանում:

Խանութների վերաբացումը Անգլիայում նախատեսվում է հունիսի 1-ից՝ միայն սոցիալական հեռավորության կանոնների պահպանմամբ: Ինչ վերաբերում է ռեստորաններին, փաբերին, թատրոններին եւ այլ հանրային վայրերին, ապա դրանց բացումը նախատեսվում է հուլիսից ոչ շուտ: Ուշագրավ է, որ վերոնշյալ կանոնները գործում են միայն Անգլիայի տարածքում, իսկ Շոտլանդիայում, Ուելսում ու Հյուսիսային Իռլանդիայում գործում են այլ՝ ավելի խստացված կանոններ, եւ շարունակում է ուժի մեջ մնալ «մնա տանը» կարգախոսով սահմանված ռեժիմը:

Ինչպես նաեւ այլ երկրներում, այստեղ նույնպես մտավախություն կա վարակի տարածման հնարավոր երկրորդ ալիքի հետ կապված եւ շատ է խոսվում նրա մասին, թե որքանով է երկիրը պատարաստ դիմակայել եւ կառավարել այն:

Ինչ վերաբերվում է երկիր մուտք գործելուն, ապա ներկայումս նախ հնարավոր չէ դիմել ՄԹ մուտքի արտոնագիր ստանալու համար, քանի որ բոլոր վիզայի կենտրոնները փակ են եւ հայտնի չէ, թե երբ կվերաբացվեն: Կառավարության ծրագրով նաեւ սահմանված է ՄԹ ժամանող քաղաքացիների 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմը: Միակ բացառությունը՝ Բորիս Ջոնսոնի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջեւ տեղի ունեցած պայմանավորվածություն համաձայն, կլինեն  Ֆրանսիայից  ժամանողները: 

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture