image

Մահացել է ֆրանսիացի հայտնի դերասան Շառլ Ժերարը՝ նույն ինքը Նուբար Աճեմյանը. Լուսանկար

Մահացել է ֆրանսիացի հայտնի դերասան  Շառլ Ժերարը՝ նույն ինքը Նուբար Աճեմյանը. Լուսանկար

Փարիզում 97 տարեկանում կյանքից հեռացել է ֆրանսիական արվեստում մեծ ներդրում ունեցած ևս մեկ հայազգի արվեստագետ՝ դերասան Նուբար Աճեմյանը, որ հայտնի էր Շառլ Ժերար անունով:

 

Շառլ Ժերարը ծնվել է Մարսելում (որոշ տվյալներով՝ Ստամբուլում):  Նկարահանվել է շատ ֆիլներում, բայց նրան հռչակ և ճանաչում է բերել «Փամփուշտը տակառում» ֆիլմը։ Խաղացել է դերասաններ Ժան Պոլ ԲելմոնդոյիՊիեռ ՌիշարիԼինո Վենտուրայի և այլոց հետ, աշխատել ֆրանսիական կինոյի հայտնի ռեժիսորների՝ Կլոդ Զադինի, Ֆրանսիս Վեբերի, Կլոդ Լելուշի, Անրի Վեռնոյի հետ։ 1970 թվականին ռեժիսոր  Կլոդ Լելուշը նրան հրավիրել է նկարահանվելու «Անպիտանը» ֆիլմում, նրանք ընկերացել են, և դերասանն այնուհետև նկարահանվել է  Լելուշի ևս 18 ֆիլմերում: Ժերարը ինքն էլ հետագայում նաև ռեժիսորությամբ է զբաղվել: Գրել է սցենարներ: 

 

 

Շառլ Ժերարը մտերիմ է եղել նաև Շառլ Ազնավուրի հետ: Նրա ամենամտերիկ ընկերն էր ֆրանսիական կինոյի լեգենդ Ժան Պոլ Բելմոնդոն: 

 


 

Ժան  Պոլ Բելմոնդոն և Շառլ Ժերարը վերջին հրաժեշտն են տալիս Շառլ Ազնավուրին, 2018 թ.