Եթե Սիրիայի հյուսիսի հայերը չեն ուզում Հայաստան գալ, ուրեմն դա մեր ձախողությունն է. Սևակ Արծրունի... Երեւանում ոստիկան է սպանվել, իսկ նրա գործընկերը վիրավոր է... ԱՄՆ-ն չի մասնակցի թուրքական ռազմական օպերացիային Սիրիայում... Քիմ Քարդաշյանի նախնիները՝ Արդահանի գավառից, որ փրկվել են Ցեղասպանությունից. Լուսանկար...
Լիբանանահայի և հայաստանցու սիրո պատմությունը՝ Նիգերիայում
Լիբանանահայի և հայաստանցու սիրո պատմությունը՝ Նիգերիայում
20 September 2019 , 23:35

Sputnik Արմենիա հոդվածագիրը  ներկայացնում է Նիգերիայի մայրաքաղաք հեռավոր Աբուջայում հաստատված միակ հայ ընտանիքի սիրո ու կենցաղի պատմությունը։ Սա անսովոր ու անհավանական պատմություն է մաքառող ու սիրող ամուսինների մասին։

 


...Իռենա Ղևոնդյանն արդեն յուրացրել է Նիգերիայում ապրելու և տեսածից չզարմանալու նուրբ արվեստը։ Ի՞նչն էր պատճառը, որ Իռենան բնակություն հաստատեց Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ մշակույթով, կենցաղով, սովորույթներով ու կլիմայով տարբերվող աֆրիկյան երկրում։ Պատասխանը մեկն է՝ սերը․․․
Լիբանանահայ Հովիկի հետ Facebook-յան նամակագրությունը կապուտաչյա գեղեցկուհու համար ճակատագրական դարձավ։ Թեպետ Իռենան սկզբունքորեն դեմ էր համացանցային ծանոթություններին, բայց սերը հաղթեց աղջկա սկզբունքին։ Որքան էլ զարմանալի է, մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ Հովիկի հետ, որն արդեն գրեթե 10 տարի է, ինչ Նիգերիայում է ապրում, զրուցելու թեմաներ գտնվում էին. աղջկա համար հետաքրքիր էր` ինչպիսին է կյանքն Աֆրիկայում, և ինչ գործ ունի Հովիկն այնտեղ։ Շփման ընթացքում պարզեց, որ, լիբանանցիների համար Նիգերիան և հարևան երկրները գրեթե նույն նշանակությունն ունեն, ինչ Ռուսաստանը՝ հայերի համար․ Նիգերիան էլ լիբանանցիների, այս դեպքում նաև լիբանանահայի համար որպես «խոպան» է ծառայում։ Նիգերիայի նման զարգացող երկրներում նեղ մասնագետների կարիք շատ կա․․․ Այսպես, զրուցելու թեմաներն էլ ավելացան, զգացմունքներն էլ։

«Երբ ընտանիքիս պատմեցի, որ համացանցով մի լիբանանահայ տղայի հետ եմ շփվում, որը Նիգերիայում է ապրում, բնականաբար, սկզբում բոլորը դեմ գնացին։ Ի՞նչ Նիգերիա․․․ Բայց ես վճռական ասացի`դա իմ ընտրությունն է»,- պատմում է Իռենան։

 

Այդպես Հովիկն առաջին անգամ այցելեց Իռենային, երկրորդ անգամ արդեն հայկական ավանդական ձևով՝ ընտանյոք եկան «աղջիկ ուզելու»։ Ծանոթությունից մոտ մեկուկես տարի անց ամուսնացան, ու Իռենան Հովիկի հետ տեղափոխվեց Նիգերիայի մայրաքաղաք Աբուջա. մեկնելուց առաջ նաև մի շարք պատվաստումներ ստացան։

...

«Մեզ, այսինքն՝ սպիտակամորթներիս, այստեղ «օյբո» են անվանում։ Դա մոտավորապես նույնն է, (ինչպես սևամորթին հայերս «նեգր» ենք ասում), բայց մենք դրանից չենք նեղանում»,- պատմում է հայուհին։

Իռենայից ու Հովիկից բացի, Աբուջայում ուրիշ հայեր չկան։ Բայց այնպես չէ, որ այստեղ հայեր չեն գալիս․ երիտասարդ ընտանիքում գործի բերումով երբեմն Աբուջա այցելող հայերի հետ շփման առիթը բաց չեն թողնում։

«Ամուսինս միշտ իմանում է քաղաք եկած հայերի մասին, նրանց մեր տուն է հրավիրում։ Կապ չունի, թե ովքեր են, ինչ տարիքի են՝ հայ են, ուրեմն մեր հարազատներն են»,- անկեղծանում է Իռենան։

Իռենայի ու Հովիկի առաջնեկը 2 տարեկան է։ Երջանիկ մայրիկն ասում է, որ արդեն կարող է ժամանակ գտնել և փոքրիկ բիզնես հիմնել։ Նպատակ ունի սեփական վարսավիրանոցը բացել։

 

Իռենան վերջերս 4 ամսով Հայաստան էր այցելել: Ընտանիքի ու հայրենիքի կարոտն առնելուց բացի, նա հասցրել է նաև վարսահարդարման գիտելիքները խորացնել, որպեսզի Նիգերիայում նպատակը կյանքի կոչի:

Իռենան խոստովանում է` Հայաստանում գտնվելու ամիսներին հասցրել է կարոտել Նիգերիան ու ընկերներին: Չնայած դրան, խոստանում է, որ մի օր ամուսնու և որդու հետ անպայման Հայաստան  կվերադառնա, բայց առայժմ  իր տունն այնտեղ է` հեռավոր Աբուջայում...


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 


Խորովածի միս՝ Նիգերիայի շուկայում

 

Նիգերիայի շուկաներից մեկը

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture