image

Ռումինիայում հոկտեմբերի 12-ը հայտարարվել է իբրև հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր

Ռումինիայում հոկտեմբերի 12-ը հայտարարվել է  իբրև հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսն օրեր առաջ ստորագրել է «Հոկտեմբերի 12-ը հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հայտարարելու մասին» օրենքը: Ռումինիայում հայկական տոն նշելու խորհրդանշական օր է ընտրվել հոկտեմբերի 12-ը, քանի որ այս տարի այդ օրն է նշվել Թարգմանչաց տոնը: 

Օրինագիծը ներկայացրել են Ռումինիայի Հայոց Միության (ՌՀՄ) նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանն ու և փոխնախագահ, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը: