image
Հրատապ լուրեր:

Գրիգոր Զոհրապը՝ Կլարա Զոհրապին. «Կը յուսամ որ նեղութիւն չի պիտի կրեմ»

Գրիգոր Զոհրապը՝ Կլարա Զոհրապին. «Կը յուսամ որ նեղութիւն չի պիտի կրեմ»

Հայ նշանավոր գրող, փաստաբան և քաղաքագետ Գրիգոր Զոհրապը՝ հայոց ցեղասպանությանը զոհ գնացած հայ մտավորականներից մեկը, 1888 թվականին ամուսնացել էր  Կլարա Յազըչյանի հետ։ 1889 թվականին ծնվում է նրանց անդրանիկ որդին՝ Լևոնը, 1891 թվականին՝ ավագ դուստրը՝ Դոլորեսը, 1892 թվականին՝ կրտսեր որդին՝ Արամը և 1896-ին՝ կրտսեր դուստրը՝ Հերմինեն։ Կնոջը և զավակներին աքսորից գրած Զոհրապի նամակները կարեւոր տեղ են զբաղեցնում նրա կյանքի, ինչպես նաեւ՝ մտավորականների հանդեպ հալածանքի մասին պատկերացում կազմելու համար: Բոլոր նամակներում նա հուսադրում է ընտանիքին, որ շուտով վերադառնալու է:Կոնիայում, Ադանայում, Հալեպում, Ուրֆայում կանգառելիս նամակներ է գրել Հալիլ բեյին, Թալեաթ փաշային, Հյուսեին Ջահիթ բեյին և Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վանգենհայմին, որ իրեն թույլ տան վերադառնալ, սակայն որևէ բան չի փոխվել:

Գրողը դաժանորեն սպանվել է  1915 թվականի հուլիսին՝ աքսորի ճանապարհին։

 

Կլարա Զօհրապին

 

 

Կ. Պոլիս, մայիս 20/2 յունիս, 1915],
Չորեքշաբթի, գիշեր ժամը 11
Սիրական կինս,

Հիմա իմացուցին ինծի որ Գոնիա պիտի երթամ. վաղը առտու կը մեկնիմ. գիտէք որ կուսակալը ինծի բարեկամ է. ուստի կը յուսամ որ նեղութիւն չի պիտի կրեմ: Ինծի մեծ սնտուկի մը մէջ երկու երեք ձեռք զգեստ եւ պէտք եղածին չափ ճերմակեղէն դնելով խրկեցէք: Չափէն աւելի բան մի՛ խրկէք: Անհոգ եղէք, տէրտ մի՛ ընէք, մարդու դիմում մի՛ ըրէք: Ամենքնիդ կը համբուրեմ, քեզի, Տօլլիիս եւ Հերմինիս աչուկները կը պագնեմ: Այս իրիկուն Հերմինիս սիրտը կոտրեցի, բայց քիչ մը ջղայնութիւն ունէի:

Գ. ԶՕՀՐԱՊ

Քովս երեսուն ոսկիի չափ ստակ ունիմ. հիմակ ու հիմակ կը բաւէ. վերջէն թէ որ պէտք ըլլայ նէ, կ՚ուզիմ. քլուպէն առնելիքս առէք. 12 ոսկիի պարտք ունիմ, անիկա թող վար դնեն:

Գ. Զ.

8-10 հատ կարդալու ալ գիրք դրէք: