Կարեն Վերանյան. Ալիևը չի գնալու լայնածավալ ռազմական գործողությունների ճանապարհով... Հայաստանի կողմից զոհերի թիվը հասավ 4-ի... Իրանում կորոնայի դեմ պայքարում վարակված և մահացած բժիշկները համարվելու են նահատակներ... Մարգարիտա Մանուկյան. Հին Արևելքի գրադարաններ...
«Ազատություն». Լիբանանահայ գործարարին Երեւանում ապօրինի կերպով տարածք է վաճառվել
«Ազատություն». Լիբանանահայ գործարարին  Երեւանում ապօրինի կերպով տարածք է վաճառվել
02 December 2019 , 13:14

Լիբանանահայ գործարար Հովիկ Մխիթարյանը 11 տարի առաջ Երևանի հայտնի «Մոլոկանի այգում» 720 հազար դոլարով 1500 քմ տարածք է գնել, այսօր ցանկանում է տեղում շինարարություն սկսել, բայց թաղապետարանից արգելել են, նշելով, թե դա համայնքի հողն է: Այս մասին տեսանյութ է պատրաստել «Ազատություն»  ռադիոկայանը, նշելով, որ Հովիկ Մխիթարյանը Երեւանի Արաբկիր համայնքում տարածքը գնել է նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի ղեկավարման տարիներին: Այսօր համայնքի ղեկավարությունը այդ տարածքը կանաչապատում է՝ նշելով, որ տարիներ առաջ հողատարածքը այգուց ապօրինի կերպով է առանձնացվել եւ վաճառվել: 

Գործարքը տեղի է ունեցել 2007-2008 թվականներին, հողային օրենսգիրքն արգելում է համայնքին պատկանող տարածքում շինարարություն, կամ կառուցապատում իրականացնել: Բեյրութում բնակվող գործարար Հովիկ Մխիթարյանն «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ 11 տարի առաջ գնելով հողատարածքը, սպասել է, որ Հայաստանում տնտեսական իրավիճակը կայունանա ու բիզնես սկսի: Գործարարը տարակուսած է՝ ինչու՞ չի կարող օրինական փաստաթղթերով իրեն պատկանող սեփական տարածքում շինարարություն սկսել: Ասում է՝ պատրաստ է քաղաքին օգնել, բայց հարյուր հազարավոր դոլար է վճարել խնդրո առարկա դարձած տարածքի համար, ի՞նչ անի: Այժմ բանակցում է թաղապետարանի հետ, որ և՛ իր իրավունքը չխախտվի, և՛ քաղաքը չտուժի:

«Բավական մեծ գումար է, գնելու արժեքը ինչ էր այն ժամանակ, հիմա ինչ է: Հիմա իրենք արձանագրել են մոտ 500 հազար դոլարը, 11 տարի հողի տուրք վճարեցի, հանկարծ ինձ եկան ասեցին, որ «գիտես այս տարածքը համայնքին է պատկանում», ինչպես է պատահել, որ ինձ ծախվել է, հիմա ի՞նչ պետք է անեմ: Տրվել է ինձ տարածք, հանձնվել է գումար, տրվել է վկայական համապատասխան, ամեն ինչ օրինական է թղթաբանությամբ, հանկարծ 11 տարի անց այս բոլորը չեղյալ պետք է համարվի, իմ իրավունքը ո՞ւր պետք է մնա այս բոլորի մեջ, ես ի՞նչ սխալ եմ արել», - ասաց Մխիթարյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում եւ տեսանյութում. 

 


 

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture