image

Լիբանանից երիտասարդ սննդաբանը միացել է հայաստանյան Salad is... ծրագրին

Լիբանանից երիտասարդ սննդաբանը միացել է  հայաստանյան Salad is... ծրագրին

 

Հայաստանում վերջերս հիմնված Salad is...-ը սոցիալական ձեռնարկատիրության մոդել է, որը նպատակ ունի նորարարական լուծումներ տալ տարբեր մարդկանց  տարբեր խնդիրների։ Գաղափարը ծնունդ է առել Արշալույս համայնքում, որը մեծ գյուղատնտեսական կենտրոն է, սակայն տեղի բնակչությունը մշտապես գյուղմթերքի սպառման խնդրի առաջ է կանգնած։ Այս գերխնդիրը լուծելու և համայնքում աշխատատեղեր ստեղծելու նպատակով՝ Salad is-ը գնում է ողջ բանջարեղենը անմիջապես համայնքի գյուղատնտեսներից, տեղում պատրաստում թարմ և առողջարար աղցաններ և առաջարկում գնորդներին։
Որպես իր տեսակի մեջ առաջին ապրանքանիշը Հայաստանում՝ Salad is...-ը  համարվում է արագ սննդի լավագույն այլընտրանքը։ Նրանց պատրաստած  աղցանները ներկայացնում է  թարմ, կտրատված, չհամեմված բանջարեղենի ընտրանի, որ հնարավորություն է տալիս կազմակերպել սննդի ամենաարագ և առողջարար տարբերակը։

 

Վերջերս ծրագրին է միացել լիբանանահայ երիտասարդ սննդաբան Նաիրին, որն իր փորձը փոխանցում է այս ծրագրին: Նա ծրագրին է միացել  Birthright Armenia-ի հետ համագործակցության շնորհիվ։