image
Հրատապ լուրեր:

Այց Իրաքի հյուսիսի հայկական շրջանները. Լուսանկարներ

Այց Իրաքի հյուսիսի հայկական շրջանները. Լուսանկարներ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհությամբ և Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ավագ արք. Ասատուրյանի հրավերով, սույն թվականի նոյեմբերի 13-ից 19-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Մովսես վրդ. Սարգսյանն այցելել է Իրաքի հյուսիսային շրջանների (Քուրդիստան) Էրբիլի, Դհոկի, Հավրեզքի, Ավզրուքի և Զախոի հայկական համայնքները: Այցի նպատակն էր խոսել և իրազեկել տեղի հայերին Ճեմարանի մասին և հնարավորության դեպքում դիմորդներ արձանագրել սփյուռքի ամենահին հայկական կրթօջախում սովորելու համար:
Այցելության օրերին Հայր Սուրբը Պատարագներ մատուցեց Դհոկի Ս. Ներսես Շնորհալի և Զախոյի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցիներում: Առանձին հանդիպումներ ունեցավ հայ համայնքների ներկայացուցիչների, թաղական խորհուրդների անդամների, կիրակնօրյա դպրոցների աշակերտների, ինչպես նաև Հայոց Մարդասիրական ճեմարանում այժմ սովորող աշակերտների ծնողների հետ: Իրաքի Հայոց թեմից այժմ Հայոց Մարդասիրական ճեմարանում սովորում են թվով 7 աշակերտներ:
Հայր Մովսեսը հանդիպեց նաև Հայոց Մարդասիրական ճեմարանի նախկին շրջանավարտ Էդվարդ Երանոսյանին, որն ուրախությամբ վստահեցրեց, որ իր կյանքի լավագույն տարիները եղել են ճեմարնում սովորելու տարիները՝ 1949-ից 1958 թթ.:
Հանդիպումների ընթացքում 4 ընտանիքներ ցանկություն են հայտնել իրենց երեխաներին ուղարկել Կալկաթա՝ Հայոց Մարդասիրական ճեմարանում սովորելու համար: Առաջիկայում կկատարվի նրանց ընդունելության, վիզաների և Կալկաթա տեղափոխելու հետ կապված անհրաժեշտ աշխատանքները: