image

Հայաստան գալուն պես նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը կկալանավորվի

Հայաստան գալուն պես նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը կկալանավորվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ բավարարեց Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, հայտնում է  «Ազատություն» ռադիոկայանը

Դատարանը դեռ նոյեմբերի 30-ին էր սկսել քննել այդ միջնորդությունը։

Օրեր առաջ ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով մեղադրյալ ներգրավեց 2008-ին նախագահի օգնականի պաշտոնը զբաղեցրած Կոստանյանին, որը գտնվում է Մոսկվայում։ Կոստանյանին 48 ժամ էր հատկացվել Հայաստան վերադառնալու համար, որպեսզի  մեղադրանք առաջադրվեր։ Բայց նախկին գլխավոր դատախազը մատնանշված ժամանակահատվածում չվերադարձավ, ինչից հետո էլ ՀՔԾ-ն նրա նկատմամբ հետախուզում հայտարարեց:

ՀՔԾ միջնորդության բավարարումը նշանակում է, որ Հայաստան գալուն պես նախկին գլխավոր դատախազը կկալանավորվի։