Հայաստանի հանրապետության նախագահի հրամանագրով, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մհեր Մկրտումյանը համատեղության կարգով նշանակվել է Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտգործնախարարությունից: