Հայ հեղափոխական Վանա Սարգիսի ծոռնուհին՝ Ստրասբուրգի քաղաքապետ... Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռակապով հանդիպում ունեցավ Եվրոպայի հայոց առաջնորդների հետ... Իրանում կորոնայի դեմ պայքարում վարակված և մահացած բժիշկները համարվելու են նահատակներ... Մարգարիտա Մանուկյան. Հին Արևելքի գրադարաններ...
«Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ծրագրի շրջանակներում` աշխատատեղեր մարզերում
«Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի և  «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ծրագրի շրջանակներում` աշխատատեղեր մարզերում
30 June 2020 , 13:39

Պաշտոնապես մեկնարկել է  (հեռավար եղանակով)  «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող և «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի կողմից ֆինանսավորվող «Գործազուրկ բնակչության շրջանում ՏՏ և ձեռնարկատիրական հմտությունների բարելավում  ՀՀ մարզերի տնտեսական զարգացումը խթանելու նպատակով» ծրագիրը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 149 հազար ԱՄՆ դոլար, որից 105,5 հազար ԱՄՆ դոլարը տրամադրել է  «Էյչ-Էս-Բի-Սի» Խումբը, տեղեկանում ենք «Էյչ-Էս-Բի-Սի»-իի և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի մամուլի հաղորդագրություններից: 

Ծրագրի նպատակն է ՀՀ մարզերի բնակիչների համար ստեղծել աշխատանքի բացառիկ հնարավորություն` խթանելով տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի և ձեռներեցության զարգացումը Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում։

Ծրագիրն իրականացվում է երկու բաղադրիչներով: Առաջին բաղադրիչի շրջանակում 60 մարզաբնակ երիտասարդներ կմասնակցեն Ինստիգեյթ ուսումնական կենտրոնի և մարզերում գործունեություն ծավալող շահագրգիռ ՏՏ ընկերությունների ավագ մասնագետների կողմից անցկացվող ՏՏ գծով վեցամսյա դասընթացների, որոնց կհաջորդի երկամսյա աշխատանքային պրակտիկա այդ ընկերությունների մարզային մասնաճյուղերում: Երկրորդ բաղադրիչը նախատեսում է մարզաբնակ 40 երիտասարդների համար ձեռնարկատիրական հմտությունների զարգացման և բիզնես պլանավորման գործնական դասընթացների կազմակերպում, որը վերջիններիս կընձեռի սեփական բիզնես սկսելու և զարգացնելու հնարավորություն:  

Միջոցառման ընթացքում ելույթի խոսքով հանդես եկան «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի, «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» և այլ գործընկեր կազմակերպությունների ղեկավարները։

«Մենք HSBC-ում քաջ գիտակցում ենք, որ երկրի տնտեսական զարգացումը անհնարին է պատկերացնել առանց համայնքների տնտեսական զարգացման: Ծրագրի շրջանակներում 100 մարզաբնակ երիտասարդների կընձեռվի ՏՏ և ձեռներեցության ոլորտներում գիտելիքներ ձեռք բերելու և դրանք իրենց հարազատ համայնքներում կիրառելու հնարավորություն: Սա մեծ քայլ է թիրախային մարզերում գործազրկության նվազեցման և  համայնքների երկարատև տնտեսական զարգացման ապահովման  ուղղությամբ», - ասաց «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը:

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանն իր կողմից շնորհակալություն հայտնեց «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբին արդյունավետ համագործակցության և ծրագրի իրականացումը հիմնադրամին վստահելու համար։ Վերջինս ընդգծեց, որ ծրագիրը ՀՀ մարզերի բնակիչների համար ստեղծելու է ՏՏ ոլորտում բարձր վարձատրվող աշխատանք գտնելու բացառիկ հնարավորություն, ինչպես նաև տրամադրելու է ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար  աջակցության զանազան գործիքներ, ինչը կօգնի երիտասարդներին կյանքի կոչել իրենց բիզնես նախագծերը։

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture