image

Քիմ Քարտաշեանը քրոջ հետ ներկայ եղած է հայագիտական ֆակուլտետի բացման

Քիմ Քարտաշեանը քրոջ հետ ներկայ եղած է հայագիտական ֆակուլտետի բացման

Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանը (UCLA) ծրագրել է նոր ֆակուլտետ (ինստիտուտ) բացել համալսարանում իր «հարյուրամյակի արշավի» շեմին, տեղեկացնում է «Ազգ» շաբաթաթերթը: Ֆակուլտետը կրելու է «The Promise Armenian Institute» անվանումը եւ առաջնակարգ կենտրոն եւ հարթակ է դառնալու Հայաստանի, սփյուռքահայ կառույցների, նրանց պատմության եւ մշակույթի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու՝ ընդլայնելով արդեն իսկ համալսարանում գործող հայկական ուսումնասիրությունների ամբիոնի գործունեությունը: Հանրային ծրագրերի միջոցով այն աշխուժացնելու է դասավանդումները՝ հրավիրելով ճանաչված դասախոսների եւ նպաստելու է հետդոկտորական քննարկումներ անցկացնելու հնագիտության, ճարտարագիտության, առողջապահության, բիզնեսի եւ արվեստների բնագավառներում: Ֆակուլտետն իր մշտական «տունն» է ունենալու UCLA-ի Միջազգային ինստիտուտում:

Մտահղացումը, որն սկիզբ է առել 2015-ից, իրականություն է դարձել շնորհիվ Քըրք Քըրքորյանի թողոնի կողմից տրամադրված 20 միլիոն դոլարի նվիրատվության:

«Քըրքը հպարտ եւ երախտապարտ պիտի լիներ UCLA-ին նման նախագիծը իրականություն դարձնելու համար», նշել է այս առթիվ Քըրքորյանի թողոնի գործադիր տնօրեն, բարեգործ-մարդասերի մոտիկ ընկեր եւ «Խոստումը» ֆիլմի պրոդյուսերներից Էնթոնի Մանդեկիչը : Իսկ մեկ այլ պորդյուսեր եւ Քըրքորյանի անձնական իրավաբան Պատրիշյա Գլեյզերն ավելացրել է. «Խոստումը» ֆիլմը Քըրքորյանի նվերն էր հայ ժողովրդին եւ աշխարհին: Վստահ եմ նոր ֆակուլտետը շարունակելու է այդ ֆիլմի առաքելությունը, որովհետեւ Հայոց ցեղասպանությունը կարիք ունի ավելի լայն ճանաչման, իսկ հայկական մշակույթըՙ ավելի լայն տարածման աշխարհով մեկ»:

«The Promise» ֆիլմը Քըրքորյանի անձնական զգացմունքների արձագանքն էր, որի թողարկմամբ նա ցանկանում էր 1915-ի Ցեղասպանության իրազեկությանը նոր թափ հաղորդել: Ֆիլմի ցուցադրումից հետո բազմաթիվ մարդասիրական ծրագրեր իրականություն դարձան, որոնց թվում նաեւ UCLA-ի իրավաբանական ֆակուլտետում մարդու իրավունքների «The Promise» ինստիտուտի հիմնումը:

«Նոր ֆակուլտետը սատարելու է ուսանողներին եւ շրջանավարտներին այսուհետ եւս շարունակելու Քըրքորյանի թողած ժառանգությունը եւ խոստումը ավելի լայն զանգվածներին ծանոթացնելու հայոց պատմությունն ու մշակույթը», իր հերթին նշել է դոկտ. Էրիկ Իսրայելյանը,  որ UCLA-ում Վաչե եւ Թամար Մանուկյանների անվան մարսողական հիվանդությունների բաժնի վարիչն է եւ «Promise» ֆիլմի պրոդյուսերներից մեկը:

Հայագիտական ուսումնասիրությունները 50-ամյա պատմություն ունեն UCLA-ում: Նոր ֆակուլտետի բացմանը ներկա են եղել «The Promise» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջը, պրոդյուսեր Մայք Մեդավոյը, դերասան Քրիստիան Բեյլը, թենիսիստ Անդրե Աղասին, գործարար Քիմ Քարդաշյանը եւ այլ ականավոր դեմքեր: