image

Մահացել է «Երկաթյա բռունցք»- ը՝ Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանը

Մահացել է «Երկաթյա բռունցք»- ը՝  Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանը

«Արեւելքի»  տեղեկություններով` Ստամբուլում մահացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանը, որ  հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկն է, այդ ասպարեզում բազմիցս ներկայացրել է Թուրքիան: Կարպիս Զաքարյանը մահացել է 90 տարեկանում, նրան կոչում էին «Երկաթյա բռունցք»: Ստամբուլում ծնված Զաքարյանի մասին բազմիցս գրել են թուրքական թերթերը, նրա մասին նկարահանվել է ֆիլմ, լույս է տեսել գիրք, որում նրա մարզական ու անձնական կյանքի մանրամասներն են: 1948-ին նա դարձել է Թուրքիայի չեմպիոն՝ 48 կգ քաշայինների մեջ, իսկ, իսկ 1951-ի հռչակվել է երկրի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ: Աշխատել է նաև որպես մարզիչ: