image

Փոքրիկ Հոլանդիա՝ Հայաստանում. 25 տեսակի 11 միլիոն վարդ է աճեցվում Գողթում

Փոքրիկ Հոլանդիա՝ Հայաստանում. 25 տեսակի 11 միլիոն վարդ է աճեցվում Գողթում

Հայաստանի Գողթ համայնքում՝ 1700 մ բարձրության վրա «Արմյանսկի Ուրաժայ» ջերմոցային տնտեսությունը փոքրիկ Հոլանդիա է ստեղծել։ 10.5 հա-ի վրա ընկերությունը 2014 թվականից տարեկան 25 տեսակի 11 մլն վարդ է աճեցնում։

Ընկերության տնօրենը նշում է, որ հայկական լեռնաշխարհը հոլանդական բարձր տեսակի վարդերի մշակման լավագույն վայրերից է։

«Այստեղ մշակվող վարդերն ավելի բարձրակարգ են նույնիսկ Հոլանդիայում մշակվողներից, ցողունն ավելի երկար է, կոկոնը՝ ավելի խոշոր ու երկարակյաց»,-նշել է նա՝ բիզնեսը համարելով կայուն եւ եկամտաբեր: