image

Հայերեն ձեռագիր Ավետարան՝ Թուրքիայի նախագահական Բեշթեփե համալիրում

Հայերեն ձեռագիր Ավետարան՝ Թուրքիայի նախագահական Բեշթեփե համալիրում

Անկարայի Բեշթեփե շրջանում գտնվող նախագահական համալիրում երեկ տեղի է ունեցել  «Միլլեթ» խոշոր գրադարանի բացման պաշտոնական արարողությունը, որ կազմակերպվել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հովանավորությամբ: Արարողությանը մասնակցել է նաև Ուզբեկստանի նախագահը, որ պաշտոնական այցով գտնվում էր Թուրքիայում: Գրադարանի բացումը կատարել են երկու երկրների նախագահները՝ իրենց տիկնանց հետ:  

Լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ Էրդողանը միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել՝ անդրադառնալով նորաբաց գրադարանի առանձնահատկություններին: Նա տեղեկացրել է, որ նախագահական համալիրում գրադարանի բացմանը զուգահեռ բացվել է նաև երկու ցուցահանդես, որոնցից առաջինը կազմակերպել է  Թուրքիայի «Պետական արխիվներ»  հաստատությունը, իսկ երկրորդը կրում է  «Թանաքի հետքը» խորագիրը և կազմակերպել է  Գրավոր գործերի հաստատությունը:  Էրդողանը նշել է, որ «Թանաքի հետքը» ցուցահանդեսում ներկայացված է նաև հայերեն ձեռագիր պատմական Ավետարան: