Լիբանանի առողջապահության նախարարը քիչ առաջ հայտարարեց, որ Լիբանանում հայտնաբերվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: Նախարարը երկրի իրավիճակը աղետալի է համարել, նշելով, որ Լիբանանում կորոնավիրուսը հայտնաբերվել է երկրում աննախադեպ տնտեսական ճգնաժամի և Լիբանանի կողմից դեղորայքի ներմուծման լիովին անկարողության պայմաններում:
Լիբանանի առողջապահության նախարարությունը րոպեներ հետո հանդես կգա մեկ այլ հայտարարությամբ: