image
Հրատապ լուրեր:

Լիբանանում կորոնավիրուսով վարակված կինը վիրուսն Իրանից է տարել

Լիբանանում կորոնավիրուսով վարակված կինը վիրուսն Իրանից է տարել

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Լիբանանի՝ նոր կորոնավիրուսով հիվանդանալու մեջ կասկածվող 45-ամյակ քաղաքացուհին երկիր Է ժամանել ուրբաթ առավոտյան՝ Իրանից:  Նրան տեղափոխել են Ռաֆիկ Հարիրիի անվան հիվանդանոց, ուր հաստատվել է վարակվածությունը: Սյսօր հայտարարվել է, որ Լիբանանի ևս երկու քաղաքացու մոտ կասկածվում է վիրուսի առկայություն, նրանք մեկուսացվել են, կատարվում են ստուգումներ: Լիբանանի առողջապահության նախարարությունը հորդորել է նույն թռիչքի օդանավի բոլոր ուղևորներին՝ 14 օր մնալ իրենց տներում: 

Նշենք, որ Իրանի իշխանությունները փետրվարի 21-ին հայտարարել են երկրի Կում, Արաք, Թեհրան եւ Գիլյան քաղաքներում կորոնավիրուսով հիվանդանալու 18 դեպքի մասին, որոնցից ութն ավարտվել Է մահով:

Լիբանանի կառավարական աղբյուրը հայտնում է, որ առայժմ որոշում չկա դադարեցնել Իրան-Լիբանան-Իրան թռիչքները: