Պահանջում ենք անմիջապես հետ կանգնել թեկնածությունից. «ԿԱՄՔԻ» հայտարարությունը... Ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանը 250.000 ԱՄՆ դոլարի օգնություն կտրամադրի Հայաստանի կառավարությանը... Իրանում կորոնայի դեմ պայքարում վարակված և մահացած բժիշկները համարվելու են նահատակներ... Զավեն Խանջյան. «Անխախտը»...
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց սիրիահայ ընտանիքների երեխաների հետ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց սիրիահայ ընտանիքների երեխաների հետ
22 February 2020 , 13:54

Փետրվարի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ապաստան գտած սիրիահայ ընտանիքների երեխաներին՝ ուղեկցությամբ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության տնօրեն տիար Ջորջ Բարսեղյանի: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռից: 

Ողջունելով մանուկներին` Ամենայն Հայոց Հայրապետն իր սերն ու օրհնությունը բերեց նրանց և իր գնահատանքը փոխանցեց նրանց ծնողներին, ինչպես նաև այն բոլոր կազմակերպություններին, որոնք իրենց զորակցությունն ու օժանդակությունն են բերում Հայաստանում հաստատված սիրիահայ ընտանիքներին:

Նորին Սրբությունը ցավով անդրադարձավ այն իրադարձություններին, որոնց հետևանքով խաթարվում է Սիրիայում բնակվող հայորդիների բնականոն կյանքի ընթացքը և պատճառ հանդիսանում նրանց հարկադրաբար տեղահանման, սակայն միևնույն ժամանակ կարևոր նկատեց այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակում սիրիահայությունն իր հայացքն ու քայլերն է ուղղում դեպի մայր Հայրենիք և բնակություն հաստատում հայրենի սրբազան հողում:

Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը հարց ու պատասխանի միջոցով նաև տեղեկացավ երեխաների առօրյայից, իղձերից և ապագայի հանդեպ ունեցած ակնկալիքներից՝ վստահեցնելով, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պատրաստակամ է օժանդակելու նրանց ազգային ոգով ներշնչվելու, հոգևոր և հասարակական կյանքին ինտեգրվելու համար:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր բարեմաղթանքները փոխանցեց ուխտավոր հայորդիներին՝ հայցելով, որ Աստծո Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղությունը վերահաստատվի Սիրիայում, և Տիրոջ օրհնությունը մշտապես ուղեկից լինի ողջ սիրիահայությանը: 

 

 


Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture