image
Հրատապ լուրեր:

Բեյրութում կորոնավիրուսից երկրորդ հայն է մահացել

Բեյրութում կորոնավիրուսից երկրորդ հայն  է մահացել

Լիբանանի հայ համայնքի «Կորոնայի ճգնաժամային շտաբը»  հաղորդում է, որ կորոնավիրուսային հիվանդությունից Բեյրութի կառավարական հիվանդանոցում ապրիլի 1-ին մահացել է լիբանանահայ Շահե Մարգար Դասլաքջյանը: 
Ի տարբերություն այլ երկրների, Լիբանանում կորոնավիրուսից մահացածի ընտանիքները հայտնում են մահացածի տվյալները, տարածում լուսանկարն ու մահվան այլ հանգամանքներ:  
Դասլաքջյանը կորոնավիրուսից Լիբանանում մահացած երկրորդ հայն է: Նա 55 տարեկան էր: 
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 25-ին Լիբանանում կորոնավիրուսից մահացել էր 46-ամյա Պետիկ Օղկասյանը: