image
Հրատապ լուրեր:

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին մեծ թվով արժեքավոր գրքեր է նվիրել

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին մեծ թվով արժեքավոր գրքեր է նվիրել

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանից տեղեկանում ենք, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է նվիրաբերել հայագիտական, պատմագիտական, աղբյուրագիտական, մատենագիտական, բնույթի պատկառելի գրականություն (շուրջ 6000 միավոր):

Նվիրաբերված հավաքածուն հատկապես արժեքավոր է հայալեզու և օտարալեզու հայագիտական, պատմագրական, պատմագիտական, աղբյուրագիտական և մատենագիտական կարևոր հրատարակություններով, հայերեն և օտարալեզու տարբեր արժեքավոր բառարաններով, հանրագիտարաններով, ինչպես նաև մի շարք կարևոր պարբերականների հավաքածուներով:
Մասնագետները հավաքածուի մեջ կարևորել են հատկապես ԺԹ դարի և Ի դարի առաջին տասնամյակների հրատարակությունները, որոնք այսօր առկա չեն բազմաթիվ հայագիտական կենտրոններում և հանրային գրադարաններում և իրենց եզակիությամբ համարվում են հազվագյուտ հրատարակություններ: Կարևոր է շեշտել, որ հավաքածու մեջ ներառված են հայ պատմագրական երկերը՝ առաջին, լավագույն և քննական հրատարակություններով, ինչպես նաև կարևորագույն պատմագիտական ուսումնասիրությունները:
Հավաքածուի գրքերը համապատասխան գրադարանային մշակումներից հետո, սեղմ ժամկետներում հասանելի կլինեն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի ընթերցողներին: