image

«Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի նոր փուլ

«Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում»  ծրագրի նոր փուլ

 

«Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ) ծրագրի շրջանակներում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հայտարարում է երիտասարդների կարողությունների զարգացման ծրագիր, որը ներառում է նորարարական երիտասարդական դասընթացներ և փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել և մասնակցել նորարարական դասընթացներին:
Դասընթացներն իրականացվելու են 2 խմբով՝  օգոստոսի 24-25-ին և 26-27-ին՝
Հայկական Կարմիր խաչի ընկերության կենտրոնական գրասենյակում:
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև օգոտոսի 8-ը։ Մասնակիցներն ընտրվելու են Zoom հավելվածի միջոցով անցակացվող հանդիպմանը մասնակցելուց հետո։

Դիմելու համար՝

Հարցերի համար՝ 060 62 50 59:



Միջոցառումն իրականացվում է «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ) ծրագրի շրջանակներում:
ԻՐԻՍ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության՝ Սիրիական ճգնաժամին արձագանքման տարածաշրջանային թրասթ Ֆոնդ՝ «Մադադ»-ի, Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի կողմից։
Ծրագրի նպատակն է ներդրում ունենալ Ինտեգրացիայի ազգային քաղաքականության մեջ, որն ուղղված է Հայաստանում սիրիահայերի արժանապատիվ կյանքի ապահովմանը՝ ամբողջական պաշտպանության և ինտեգրման միջոցով՝ ունենալով հատուկ նպատակ բարելավել սիրիահայերի և տեղաբնակների սոցիալական և տնտեսական դիմակայունությունը, ինչպես նաև հզորացնել Հայաստանի տնտեսական աճի ինստիտուցիոնալ կարողությունները։
Ծրագիրն իրականացվում է «Հայկական Կարիտաս» Բարեգործական ՀԿ-ից, «Հայկական Կարմիր խաչի ընկերություն»-ից, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ից, «ՓՄՁ համագործակցության» ասոցիացիայից կազմված կոնսորցիումի կողմից, որը ղեկավարվում է Ավստրիական Կարմիր Խաչի կողմից։