image
Հրատապ լուրեր:

Բեյրութ. լիբանանահայ 50 երիտասարդների ժամանակավոր աշխատանքի հնարավորություն է տրվել

Բեյրութ. լիբանանահայ 50 երիտասարդների ժամանակավոր աշխատանքի հնարավորություն է տրվել
Հովարդ Կարագյոզյան հիմնարկության Լիբանանի մասնաճյուղից տեղեկանում ենք, որ հիմնարկության տնօրեն Սերոբ Օհանյանի ջանքերով՝ Փախստականների միջազգային գրասենյակի (IOM) եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO) համագործակցությամբ 50 լիբանանահայ երիտասարդների հնարավորություն է տրվել ժամանակավոր աշխատանք գտնել: Նրանք 40 օր մասնակցելու են Բեյրութի փողոցների մաքրությանը: Նախաձեռնությունը կարեւորվում է մի կողմից Բեյրութի պայթյունից հետո փողոցները մաքրելու անհրաժեշտության, մյուս կողմից՝ գործազրկության ալիքի տակ հայտնված հայ ընտանիքներին օգնելու առումով: