image
Հրատապ լուրեր:

Այսօր սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 19-րդ տարելիցն է

Այսօր սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 19-րդ տարելիցն է

 

Այսօր սեպտեմբերի 11-ի ահաբեկչության օրն է: 19 տարի առաջ ԱՄՆ-ում ահաբեկչության զոհ դարձավ 3000 մարդ, վիրավորվեց 25000-ը:  Մահացածների մեծ մասը եղել են քաղաքացիական անձինք։
«Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության  անդամների առևանգած երկու ինքնաթիռ 15 րոպե տարբերությամբ բախվեց Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնի երկվորյակ աշտարակներին: Այս ահաբեկչությունը դարձավ ամենախոշորը համաշխարհային պատմության մեջ:

Ահաբեկչության 19-րդ տարելիցին ընդառաջ, ի հիշատակ սեպտեմբերի 11-ի հարձակումների հետևանքով զոհվածների, լուսավորվել է Նյու Յորքի, Փենսիլվանիայի Շանքսվիլի, Վիրջինիայում Արլինգտոնի գիշերային երկինքը: