Ֆրանսիայի Սենատն ի օգուտ Արցախի պատմական որոշում կայացրեց... Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը... Բեյրութի նավահանգստի պայթյունի հետեւանքով զոհվածներից 43-ը սիրիացիներ են... Ու՞ր էիր Աստված...
Պատերազմը մեզնից խլեց երիտասարդ արվեստաբան Ավետիս Ավետիսյանին. Մատենադարանի փոխտնօրեն
Պատերազմը մեզնից խլեց երիտասարդ արվեստաբան Ավետիս Ավետիսյանին. Մատենադարանի փոխտնօրեն
27 November 2020 , 18:46

 

Կարեն Մաթեւոսյան. Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն 

Պատերազմը մեզնից խլեց երիտասարդ արվեստաբան Ավետիս Ավետիսյանին։ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ասպիրանտ էր, թեման՝ 17-19-րդ դդ. հայկական որմնանկարչությունը։ Գործն ավարտել էր, գարնանը պիտի դիսերտացիան պաշտպաներ...  Բայց Հայրենիքի պաշտպանության կարիքն ավելի շուտ ծագեց, ու նա գնաց որպես կամավոր։ Սեպտեմբեր 29-ին Ավետիսի վերջին գրառումն է ՖԲ-ում` «Բարով մնաք. Մինչ հանդիպում. Հաղթելու ենք»։
Շատ ծանր է այս ամենը... Ես Ավետիսի հետ առնչվել եմ գիտական հարցերով, 2019-ին տպված՝ իմ խմբագրած «Հայկական որմնանկարչության» ժողովածուին երկու փայլուն հոդված տվեց։ Ուրախ էի, որ վերջապես մեր արվեստի այս սակավ ուսումնասիրված բնագավառը խոստումնալից հետազոտող ունի։ Այս լուսանկարը նույն թվականից է, նկարել եմ Աղջոց վանքի մոտ, երբ նա միացել էր մատենադարանցիներիս խմբին։ Մինչ այդ էլ, գրեթե բոլորը նրան ճանաչում էին, քանի որ օրերով մեր ընթերցասրահում էր։ Իր գործի իսկական նվիրյալ և պարկեշտ մարդ։ Միայն գրասենյակի գիտնական չէր, այլև սար ու ձոր չափչփող, հուշարձանների, քանդակների, որմնանկարների ամեն մի մանրամասն լուսանկարող, քննող ու... հայրենապաշտ...
Պատերազմը տանում է լավագույններին։ Եվ մենք կարող ենք, թող որ սրտի խորը ցավով, այս ամենը հասկանալ։ Սակայն ոչ ոք չի կարող Ավետիսի երկուսուկես տարեկան աղջկան բացատրել, թե ինչո՞ւ չի վերադառնում իր Պապան...
Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture