image
Հրատապ լուրեր:

Արցախի պետական համալսարանի ուսանողները, որ զոհվեցին պատերազմում-3

Արցախի պետական համալսարանի ուսանողները, որ զոհվեցին պատերազմում-3

Արցախի դեմ Ադրբեջանի սկսած պատերազմի ժամանակ զոհվել են հարյուրավոր ուսանողներ: Նրանց մեջ մեծ է ինչպես հայաստանյան համալսարանների և այլ ուսումնական հաստատությունների, այնպես էլ Արցախի պետական համալսարանի ուսանողների թիվը, որոնք, կամ լինելով զինվորական ծառայության մեջ, կամ էլ պատերազմի առաջին ու հետագա օրերին մեկնելով՝  զոհվել են արյունալի այս պատերազմում: 

Արևելքը, հիմնվելով Արցախի պետական համալսարանի տեղեկությունների վրա, ներկայացնում է Արցախի պետական համալսարանի զոհված ուսանողներին՝ ցավակցելով նրանց հարազատներին. 


(Մաս-1)

(Մաս-2)

(Մաս-3)

 

 

Հրայր Մհերի Դանիելյանը Արցախի պետական համալսարանի «Իրավագիտություն» կրթական ծրագրի 2019-2020 ուստարվա շրջանավարտ էր։

 

 


 

Տիգրան Արթուրի Պետրոսյանը  Արցախի պետական համալսարանի «Իրավագիտություն» կրթական ծրագրի 2018-2019 ուստարվա շրջանավարտ էր։ 

 

 

 

Միխայիլ Արայիկի Խաչատրյանը սովորում էր Արցախի պետական համալսարանի Բնագիտական ֆակուլտետի ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա մասնագիտությամբ։ Ընդունվել է համալսարան և առաջին կուրսում զորակոչվել Պաշտպանության բանակ։