image

Մեր Ռուստամ սարկավագն ընկավ կռվի դաշտում. Տեր Եզնիկի գրառումը

Մեր Ռուստամ սարկավագն ընկավ կռվի դաշտում. Տեր Եզնիկի գրառումը

Արցախյան պատերազմին մասնակցում են նաև հայ եկեղեցու սպասավորներ: Նրանցից մեկը՝  Էջմիածնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու սպասավորՌուստամ Պողոսյանը նույնպես զոհվել է հազարավոր հայորդիների հետ: Տեր Եզնիկը գրել է. 

 

«Հոգիս տխրեց։
Մեր Ռուստամ սարկավագն ընկավ կռվի դաշտում։ Փառք քեզ, քաջ հոգևորական և հզոր զինվոր։ Մեր սրտերում ես միշտ...»: 


 

 

Ռուստամ Իշխանի Պողոսյանը ծնվել է 1995 թվականի նոյեմբերի 5-ին՝ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում: 2002 թվականին սովորել է Վոլգոգրադ մարզի Կամիշին քաղաքի 8-րդ միջնակարգ դպրոցում: Առաջին դասարանը ավարտելուց հետո վերադարձել է Հայաստան: Մասնակցել է Մ.Գորկու անվան թիվ 5 միջնակարգ դպրոցին կից կազմակերպված «Այծեմնիկ»  բակային ճամբարին, այնուհետև սովորել Էջմիածնի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 դպրոցում: 2004 թվականին ընդունվել է Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի դուդուկի բաժինը: Տիրապետում էր կլարնետի, դուդուկի, դհոլի, դաշնամուրի, կիթառի: 2004 թվականին ընդունվել է Էջմիածնի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոցը: Դպրոցն ավարտելուց հետո 2013 թվականին ընդունվել է Գևորգյան հոգևոր ճեմարան: Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսումնառության տարիներին ամառային արձակուրդներին մասնկացել է ճամբարներին, որպես դպիր: Ուսումնառությանը զուգահեռ ստեղծել էր «Armenian Hands» հուշանվերների փոքր բիզնեսը: Պատրաստել է խաչեր զինվորների համար,  նրանց շրջանում հայտնի է եղել որպես  «Խաչեր նվիրող Ռուստամ»:

2013-2019 թվականներին երգել է Գևորգյան հոգևոր ճեմարանի մեծ և փոքր եգչախմբերում, եղել է երգչախմբերի ավագը: Մի շարք բանաստեղծությունների հեղինակ է։ 2016 թվականին ձեռնադրվել է ուրարակիր: 2017թվականին Գևորգյան հոգևոր ճեմարանի մեծ երգչախմբի հետ եղել է Մոսկվայւմ: 2017 թվականի ամռանը Հոգևոր ծառայութունն անց է կացրել Սանկտ-Պետերբուրգում: 2018 թվականի ամռանը հոգևոր ծառայությունն անց է կացրել ԱՄՆ-ում: 2016-2019 թվականներին զատկական ծառայությունն անց է կացրել Տավուշի թեմում: 2018 թվականի դեկտեմբերի 25-ին` Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին, Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ ձեռնադրվել է սարկավագ:

2019 թվականի հուլիսի 28-ին մեկնել է Հայաստանի Հանրապետության զինված ուժեր: 2020 թվականի հունիսին ստացել է սերժանտի կոչում:

Զոհվել է  2020 թ-ի հոկտեմբերի 28-ին՝  Արցախի երկրորդ պատերազմի Հայ- ռազմական գործողությունների ժամանակ: Հուղարկավորված է  Արմավիրի Ծաղկունք գյուղում։