image

Կատալոնացի պատգամաւորը դատապարտել է թուրք-ադրբեջանական ագրեսիան

Կատալոնացի   պատգամաւորը  դատապարտել է  թուրք-ադրբեջանական  ագրեսիան

«Արեւելքը»  Իսբանիայից իմացավ, որ Նոյեմբերի 19-ին Եվրախորհրդարանի պատգամավոր Կարլես Պուչդեմոնը նամակ է հղել Կատալունիայի «Արարատ հայկական միության»-ը, որում իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին և դատապարտում է թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի դեմ:

 Իր նամակում Կարլես Պուչդեմոնը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես կողմերի միջև կառուցողական բանակցությունների միջոցով՝ հարգելով Արցախի Հանրապետության քաղաքացիների ինքնորոշման իրավունքը: