image
Հրատապ լուրեր:

ԵԽԽՎ-էն ներս բարձրացուած է հայ գերիներու հարցը

ԵԽԽՎ-էն ներս բարձրացուած է հայ գերիներու հարցը

 

ԱԺ «Լուսաւոր Հայաստան» խմբակցութեան ղեկավար, ԵԽԽՎ-ի մէջ հայկական պատուիրակութեան անդամ Էտմոն Մարուքեանը դիմատետրեան իր էջին գրած է․

 

«ԵԽԽՎ քաղաքական խմբերում եւ լիագումար նիստում այսօր առաւօտեան տեղի ունեցած քննարկումների ժամանակ մեր կողմից կատարուած աշխատանքի արդիւնքում քիչ առաջ քաղաքական երկու խմբերի ղեկավարներ Ալեքսանտր Պոչէյը (Եւրոպայի ժողովրդական կուսակցութեան խումբ) եւ Ժագ Մէրը (Եւրոպայի Ազատականների եւ ժողովրդավարների դաշինք խումբ) ԵԽ գլխաւոր քարտուղարի առջեւ Ատրպէյճանում պահուող հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերեալ հարց բարձրացրեցին»։