«Ատրպէյճանական կողմը Մատաղիսից փոխանցել է մէկ աճիւն։ Նրա ինքութիւնը յայտնի է դարձել վարորդական իրաւունքից։ Նա 1993 թուականին ծնած Աշոտ Լեւոնի Խաչատրեանն է, մասնակցել է պատերազմին որպէս պահեստազօրային:
Միւս երեք զինծառայողների աճիւնները յայտնաբերուել են որոնողական աշխատանքների ընթացքում Ջապրայիլից»,- նշած է Յունան Թադեւոսեանը։
Այսօր 2 խումբ կ'իրականացնէ որոնողական աշխատանքներ Հատրութի մէջ։
Յունան Թադեւոսեանի խօսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ յայտնաբերուած է 1287 աճիւն։