image

Մահացել է Անգլիայի թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը

Մահացել է Անգլիայի թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը

99 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը: Նա Էդինբուրգի դուքս էր,  նախկինում եղել է Հունաստանի եւ Դանիայի արքայազնը։ Լուրը,  ըստ BBC-ի, հաղորդել է Բուքինգհեմյան պալատը:

Արքայզն Ֆիլիպ Մաունթբեթենը Եղիսաբեթի հետ  ամուսնացել է 1947-ին, այդ ժամանակ նա բրիտանական նավատորմի սպա էր, հունական եւ դանիական թագավորական ընտանիքների անդամ, Վիկտորյա թագուհու ծոռը։ Նրանք ծանոթացել են 1939 թվականին, իսկ սիրահարվել՝ 1943 թվականին, Եղիսաբեթի՝ Դորտմունդի ծովային քոլեջ այցելության ժամանակ, որտեղ սովորում էր Ֆիլիպը:  Արքայադստեր հետ ամուսնության նախօրեին Ֆիլիպը ստացել է Էդինբուրգյան հերցոգ տիտղոսը։