image

Լեւոն Մարտիրոսյանն իր հավատարմագրերն է հանձնել Կանադայի գեներալ-նահանգապետ Դեյվիդ Ջոնսթոնին

Լեւոն Մարտիրոսյանն իր հավատարմագրերն է հանձնել Կանադայի գեներալ-նահանգապետ Դեյվիդ Ջոնսթոնին

Կանադայից տեղեկանում ենք, որ Կանադայում Հայաստանի նորանշանակ դեսպան Լեւոն Մարտիրոսյանը մասնակցել է Քվեբեկում տեղի ունեցած պաշտոնական արարողությանը, որի ժամանակ իր հավատարմագրերն է հանձնել հանձնեց Կանադայի գեներալ-նահանգապետ Դեյվիդ Ջոնսթոնին։

Պաշտոնական արարողությանը դեսպանին միացել են Կանադայի հայկական  ներկայացուցիչներ:

Լեւոն Մարտիրոսյանը Կանադայում ՀՀ դեսպան է նշանակվել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 12-ի հրամանագրով՝ դեսպանի պաշտոնում փոխարինելով Արմեն Եգանյանին: 


Լևոն Մարտիրոսյանը  ծնվել է 1976թ. փետրվարի 19-ին Երեւանում: Մասնագիտությամբ իրավաբան է։

Միացյալ Ազատական Ազգային կուսակցության (ՄԻԱԿ) համահիմնադիր է (2007թ.):

2008-2012թթ. եղել է ՀՀ նախագահի օգնական:

2012թ. մայիսի 6-ին ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: